Վինիսիուս․ Բարսելոնայում ինձ անպատված ֆանատներն արժանի են խիստ պատժի
Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը կոչ է արել պատժել «Բարսելոնայի» ֆանատներին, որոնք «Էլ Կլասիկոյի» ժամանակ անպատվել էին իրեն։
«Կարծում եմ՝ ինձ անպատված ֆանատներն արժանի են ամենախիստ պատժի։ Եթե լինեն այդպիսի պատժամիջոցներ, հետագայում ռասիստական դրսեւորումներ չեն լինի։ Այդ պահին որոշեցի ոչինչ չասել խաղադաշտում, քանի որ կենտրոնացած էի խաղի վրա։
«Ռեալում» ճնշումը մեծ է։ Հավանաբար, դրա պատճառը իմ տրանսֆերի համար վճարած գումարն է։ Ակումբն ու մարզիչները գիտեին իմ որակների մասին, նաեւ գիտեին, որ ժամանակի ընթացքում ձեռք կբերեմ փորձ եւ հավատ սեփական ուժերիս նկատմամբ»,- Վինիսիուսի խոսքը մեջբերում է Marca-ն։
Հիշեցնենք, որ Իսպանիայի առաջնության 10-րդ տուրի «Բարսելոնա» - «Ռեալ» խաղում 2։1 հաշվով հաղթել է Արքայական թիմը։


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Սիրո անունը Հայաստան է
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը
Մանչեսթեր Սիթին սեփական հարկի տակ հաղթեց Նորվիչին
Նոր հետիոտնային անցում և հասարակական տրանսպորտի կանգառի կետեր՝ Մինսկի փողոցում