«Տոտենհեմը» ցանկանում է հրավիրել Անտոնիո Կոնտեին
Լոնդոնի «Տոտենհեմի» ղեկավարությունը ցանկանում է գլխավոր մարզիչի պաշտոնում տեսնել իտալացի Անտոնիո Կոնտեին, հաղորդում է ESPN-ը։
Անգլիական թիմի պորտուգալացի գլխավոր մարզիչ Նունու Էշպիրիտու Սանտուի նկատմամբ վստահությունն ակումբում նվազել է Անգլիայի առաջնության 10-րդ տուրի տնային խաղում «Մանչեսթեր Յունայթեդից» կրած 0։3 հաշվով պարտությունից հետո։ «Տոտենհեմը» 15 միավորով 8-րդ տեղում է։
Կոնտեն Միլանի «Ինտերից» հեռանալուց հետո առայժմ չունի մարզչական աշխատանք։ Անցած մրցաշրջանում «Ինտերը» նրա ղեկավարությամբ նվաճեց Իտալիայի չեմպիոնի տիտղոսը։


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Սիրո անունը Հայաստան է
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը
Մանչեսթեր Սիթին սեփական հարկի տակ հաղթեց Նորվիչին
Նոր հետիոտնային անցում և հասարակական տրանսպորտի կանգառի կետեր՝ Մինսկի փողոցում