Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Ռուսաստան այցի ամսաթիվը դեռևս վերջնականապես որոշված ​​չէ. Դմիտրի Պեսկով Երևանից իրականացվում է ավելի շատ ուղիղ չվերթ, քան Թբիլիսիից ու Բաքվից Երևանից իրականացվում է ավելի շատ ուղիղ չվերթ, քան Թբիլիսիից ու Բաքվից Հայաստանը չի զիջելու իր շահերը Ռուսաստանին՝ հանուն գազի գնի (տեսանյութ) Երևանում մեկնարկում է «Հայ ֆեստ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնը Կառավարությունը հաստատեց 2026-ի պետական ստանդարտացման ծրագիրը ԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկ կտա Արգենտինային Երկու բրոնզե մեդալ՝ բռնցքամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունից Շիրակի արհեստների և նորարարական տեխնոլոգիաների պետական քոլեջը ստացել է ETF-ի մասնագիտական կրթության գերազանցության վկայական Հայաստանում կա 1 միլիոն 815 հազար ապահովագրված անձ Որպեսզի ՀՀ-ից դուրս գա բացարձակապես բարձր որակի արտադրանք Նորքի (Գետառի) պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպները ապամոնտաժվել են

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Ռուսաստան այցի ամսաթիվը դեռևս վերջնականապես որոշված ​​չէ. Դմիտրի ՊեսկովԵրևանից իրականացվում է ավելի շատ ուղիղ չվերթ, քան Թբիլիսիից ու ԲաքվիցԵրևանից իրականացվում է ավելի շատ ուղիղ չվերթ, քան Թբիլիսիից ու Բաքվից Հայաստանը չի զիջելու իր շահերը Ռուսաստանին՝ հանուն գազի գնի (տեսանյութ)Երևանում մեկնարկում է «Հայ ֆեստ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնըԿառավարությունը հաստատեց 2026-ի պետական ստանդարտացման ծրագիրըԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկ կտա ԱրգենտինայինԵրկու բրոնզե մեդալ՝ բռնցքամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունիցՇիրակի արհեստների և նորարարական տեխնոլոգիաների պետական քոլեջը ստացել է ETF-ի մասնագիտական կրթության գերազանցության վկայականՀայաստանում կա 1 միլիոն 815 հազար ապահովագրված անձՈրպեսզի ՀՀ-ից դուրս գա բացարձակապես բարձր որակի արտադրանքՆորքի (Գետառի) պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպները ապամոնտաժվել ենԹուրքիայի հետ մոտ ապագայում բացելու ենք սահմանը, դիվանագիտական հարաբերություններ ենք հաստատելու Ադրբեջանի հետ. Ալեն ՍիմոնյանԻրանում քննադատում են Արաղչիի՝ ԱՄՆ հատուկ բանագնացի հետ հանդիպումը Քննչական կոմիտեն խուզարկություն է իրականացնում «Առինջ մոլ»-ի տնօրենի տանըԴիվերսիոն մտադրության իրականացումը խափանվել է նախապատրաստական փուլումՄիջամտել են ոստիկաններըԱրարատ Միրզոյանն ու Չեխիայի ԱԳ նախարարը դիտարկել են տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման ծրագրերըԲացառիկ հանդիպում կինոյի լեգենդ Ջեյմս Քամերոնի հետՊետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննությանՊայթյունի հետևանքով մահացել է պայմանագրային զինծառայող. ՀՀ ՊՆԱնահիտ Ավանեսյանը մասնակցել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակում կայացած քննարկմանըՔրեական ու համայնքային ոստիկանները զենք-զինամթերք են հայտնաբերելԿառավարության դեկտեմբերի 30-ի որոշումը համապատասխանեցվեց «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքի դրույթներինՀայաստանի ԱԳՄԱ նախարարի և Բենինի ԱԳ նախարարի հանդիպումըԱՄՆ-ն ու Իրանը շարունակում են բանակցությունները, սակայն տարաձայնությունները պահպանվում ենԳրիպի շրջանառության ակտիվացում է սպասվում․ պատվաստվել կարելի է անվճարՀայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերություններում օբյեկտիվ փոփոխություններ են տեղի ունենումԳազամատակարարման պլանային դադարեցումներ Ախուրյանի, Արթիկի, Մասիսի որոշ հասցեներումՀայաստան-Եվրամիություն գործընկերությունը զարգանում է արագ և ավելի ամուր է, քան երբևէ. Ֆոն դեր ԼայենՀՀ ԱԳՄԱ նախարարի մասնակցությունը «Խաղաղության միջոցով բարգավաճում․ ներդրումներ Թրանս-Կասպյան առևտրային երթուղում և ԹՐԻՓՓ-ում» թեմայով հանդիպմանըԱյց Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված մշտադիտարկման այց են իրականացրել Գյումրու թիվ 4 հիմնական դպրոցԴատարանը ժամանակավորապես վերականգնել է լրատվամիջոցների մուտքը Սպիտակ տունՀայտնի են Հայաստանի շախմատի կանանց ու տղամարդկանց թիմերի մրցակիցները Օլիմպիադայի 8-րդ տուրումԱրտասահմանյան բանկերի քարտապաններից հափշտակել է 8 մլն 300 հզր դրամ, փոխանցել ՊԵԿ-ում բացված հաշվեհամարինՔանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում ընթանում են բակերի բարեկարգման աշխատանքներ (տեսանյութ)Հայաստանը ձգտում է COP17 համաժողովը դարձնել հարթակ, որը կամրջում է հանձնառություններն ու դրանց իրականացումըՍի Ծինփինը ժամանել է ԱՄՆ, Թրամփն անձամբ է դիմավորել նրանՍպասվում է առանց տեղումների եղանակՓաստագրված 16 արձանագրում, որոնցով արտահայտվում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցում առաջացած ճգնաժամըՎարչապետն աշխատանքային ընթրիք է ունեցել ԱՄՆ առևտրի պալատի ներկայացուցիչների հետ (տեսանյութ)ԵՄ-ն շարունակելու է աջակցությունը ՀՀ Կառավարության ծրագրերի առաջմղմանը (տեսանյութ)Խուզարկությամբ առգրավվել է հրազեն, սառը զենք և մարիխուանա (տեսանյութ)ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՃանապարհ դեպի նոր սերնդի կենսաչափական համակարգ (տեսանյութ)Դատարան է հանձնվել «Արմենիկում»-ի տնօրենի վերաբերյալ քրվարույթի նյութերըԿայացել է Հայաստանի և Հունաստանի վարչապետների հանդիպումը (տեսանյութ)Նյու Յորքում կայացել է ՀՀ վարչապետի և ԻԻՀ նախագահի հանդիպումը (տեսանյութ)Վարչապետը հանդիպում է ունեցել «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի գլխավոր քարտուղարի հետ
Կարծիք

Պետությունը պետք է ստեղծի հասանելիություն պատվաստանյութերին և օբյեկտիվ տեղեկատվություն տրամադրի մարդկանց

Եթե մարդն իր առողջության կամ կյանքի մասին մտածելով պատվաստվել է, ես հարգում եմ իր որոշումը և նրան չեմ համարելու «բաժանարար գծից» այն կողմ գտնվող մարդ: Նույն կերպ ակնկալում եմ, որ պատվաստված մարդը հարգի իմ՝ չպատվաստվածիս որոշումը: Այս մասին ֆեյսբուքում գրել է Փաստաբան, «Ազատ կամք» նախաձեռնության անդամ Արա Զոհրաբյանը։

«ՊԱՐՏԱԴՐԱՆՔՆԵՐԻ ՇՔԵՐԹԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

Այսօր շատերը պատվաստման գովազդ-քարոզով են զբաղված, ընդ որում պետական բարձր հովանավորությամբ և ուղղորդմամբ:

Մահացածների վիճակագրություն են մեջբերում, իրենց կամ իրենց ընտանիքի անդամների պատվաստված լինելն են ի ցույց դնում և այլն:

Վստահ եմ, որ այս խմբի մեջ գտնվողներից շատերը դա անում են լավ նպատակներով: Իրենք իրոք կարծում են, որ նորաստեղծ պատվաստանյութերը կպաշտպանեն կորոնավարակից և նրանց առողջությանն այլ վնաս չեն պատճառի:

Բայց երբ այս խմբի անդամները փորձում են հավանություն տալ պետական մարմինների կողմից մարդկանց ստիպելու կամ մարդկանց իրավունքներն անտեսելու գործողություններին, և նույնիսկ նպաստել դրան, ապա հասկանում ես, որ լուրջ ճգնաժամ է սպասվում:

«Ազատ կամք» նախաձեռնության անդամներիս մոտեցումը շատ պարզ է: Մարդն ազատ պետք է լինի որոշելու պատվաստվել, թե՝ ոչ: Եվ այն էլ, երբ՝

1) Պատվաստանյութերը նոր են ստեղծված (մոտ մեկ տարեկան են) և պարզ չեն դրանց վնասակար ազդեցությունները.

2) Պատվաստված մարդը վարակվում է և կարող է վարակը փոխանցել.

3) Պատվաստումը վարակից վերջնականորեն չի պաշտպանում և կարիք է լինելու հետագայում կրկին պատվաստվել.

4) Պատվաստված մարդը կարող է մահանալ կորոնավիրուսից.

5) Հիմնավոր չի պարզաբանվել, թե վարակված ու առողջացած մարդը ինչու պետք է պատվաստվի, երբ ունի հակամարմիններ:

Պետությունը պետք է ստեղծի հասանելիություն պատվաստանյութերին և օբյեկտիվ տեղեկատվություն տրամադրի մարդկանց, որպեսզի վերջիններս կարողանան որոշում կայացնել: Մինչդեռ, երբ պետությունն ինքն է գովազդում այդ ապրանքները, չի կարող օբյեկտիվ լինել:

‼ Առողջապահության նախարարությունը համառորեն չի տրամադրում տվյալներ, թե մահացածներից քանիսն են եղել պատվաստված քովիդի դեմ (Տես ⬇ կցված նյութը): Ըստ էության պատճառաբանում է, թե չունի այդ տվյալները: Այս դեպքում հարց է ծագում, ինչպես է վերահսկելու պատվաստանյութերի բացասական ազդեցությունը մարդու առողջության նկատմամբ կամ ինչպես է պնդում, որ պատվաստանյութերից մարդիկ չեն մահանում:

Եթե մարդն իր առողջության կամ կյանքի մասին մտածելով պատվաստվել է, ես հարգում եմ իր որոշումը և նրան չեմ համարելու «բաժանարար գծից» այն կողմ գտնվող մարդ: Նույն կերպ ակնկալում եմ, որ պատվաստված մարդը հարգի իմ՝ չպատվաստվածիս որոշումը:

‼ Եթե մարդը չի ուզում պատվաստվել, բայց նրան ստիպում են պատվաստվել, ապա այստեղ բոլորս՝ պատվաստվածներով ու չպատվաստվածներով, անելիք ունենք: Ապագայում պատվաստվածներին էլ կարող են ստիպել կրկին պատվաստվել իրենց կամքին հակառակ, կամ մարդկանց արժանապատվությունը ստորացնող կամ անիմաստ սահմանափակումներ պարտադրեն, ինչպիսին է օրինակ բացօթյա տարածքում մարդուն դիմակ կրելու նոր պարտադրանքը:

Ու քանի լռում ու հանդուրժում ենք պարտադրանքների շքերթը շարունակվելու է:

Հ.Գ. Տեղեկացնում եմ նաև, որ մեր թիմը դատական հայցեր է նախապատրաստում պատվաստվելուց հետո մահացած անձանց ընտանիքների անունից պետությունից վնասի հատուցում պահանջելու կապակցությամբ»: