Զլատան Իբրահիմովիչ․ ՊՍԺ-ն հիմա թիմ չէ
Ֆրանսիական ՊՍԺ-ի նախկին խաղացող, այժմ իտալական «Միլանում» հանդես եկող շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը թերահավատորեն է արտահայտվել արգենտինացի Մաուրիսիո Պոչետինոյի գլխավորած փարիզյան թիմի մասին։
«Մեր ՊՍԺ-ն իսկական թիմ էր։ Հիմա սա թիմ չէ։ Հնարավոր է՝ ապագայում եւ դառնա։ Ես հավատում եմ ՊՍԺ-ի նախագծին, բայց նրանք հիմա լավագույնները չեն»,- Իբրահիմովիչի խոսքը մեջբերում է TF1-ը։
Իբրահիմովիչը ՊՍԺ-ում հանդես է եկել 2012-2016 թվականներին՝ դառնալով Ֆրանսիայի քառակի չեմպիոն, կրկնակի գավաթակիր, եռակի սուպերգավաթակիր, Ֆրանսիական լիգայի գավաթի խաղարկության եռակի հաղթող։


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ