Աղվան Հովսեփյանին արգելել են տեսակցել անգամ թոռների հետ. սա արդեն իրավական բեսպրեդել է
Աղվան Հովսեփյանի նկատմամբ նման ծավալի կիրառված իրավունքի սահմանափակումը և առհասարակ նրա նկատմամբ իրականացվող հետապնդումը զուրկ է իրավական ողջամտությունից. Նման հայտարարություն է արել Հայաստանի նախկին գլխավոր դատախազ, քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի պաշտպաններից Էրիկ Ալեքսանյանը՝ շինծու որակելով Աղվան Հովսեփյանին առաջադրված մեղադրանքները։
«Աղվան Հովսեփյանի գործով պաշտպանության կողմը ՀՀ հատուկ քննչական ծառայությանը միջնորդել էր վերացնել ընտանիքի անդամների և մերձավոր ազգականների մասով կիրառված տեսակցությունների սահմանափակումը, սակայն քննիչն ամբողջությամբ մերժել է այդ միջնորդությունը՝ պատճառաբանելով, թե իբր մերձավոր ազգականների և ընտանիքի անդամների հետ տեսակցությունները կարող են խոչընդոտել գործով օբյեկտիվ ճշմարտությունը բացահայտելուն։
Նշվածից ակնհայտ է, որ Աղվան Հովսեփյանի նկատմամբ նման ծավալի կիրառված իրավունքի սահմանափակումը և առհասարակ նրա նկատմամբ իրականացվող հետապնդումը զուրկ է իրավական ողջամտությունից, քանզի անհնար է պատկերացնել, թե ինչպես Աղվան Հովսեփյանը կարող է օրինակ իր թոռնիկների հետ տեսակցելիս քննության համար խոչընդոտներ ստեղծել։
Սա ոչ այլ ինչ է, քան մարդասիրության և օրինականության սկզբունքների լրջագույն ոտնահարում։
ՀՔԾ-ի նման վարքագիծը թույլ է տալիս պնդելու, որ Աղվան Հովսեփյանի նկատմամբ հարուցված հետապնդումն ունի քաղաքական դրդապատճառներ, քանզի նման մասշտաբի իրավական բեսպրեդելը բնորոշ է միայն ու միան այն գործերին, որոնք իրենց մեջ քաղաքական երանգ են պարունակում։
Հասարակությանը տեղեկացնենք նաև, որ քննության արդեն իսկ սկզբնական փուլում պաշտպանները բազմաթիվ միջնորդություններ են ներկայացրել քննիչին, որոնք նպատակ են հետապնդել հերքել Աղվան Հովսեփյանին առաջադրված մեղադրանքները, սակայն քննություն իրականացնող մարմինը խուսափում է դրանց հիման վրա քննություն կատարել, քանզի ակնհայտ է, որ նման պայմաններում անհնարին է լինելու պահել իրենց իսկ կարած շինծու մեղադրանքները»,-գրել է նա։


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ