Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԵՄ առաջնորդները պատրաստվում են Ռուսաստանի հետ հնարավոր բանակցությունների. Կոշտա Հռոմում Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ Հայաստանի ծանրամարտի երիտասարդական ընտրանու անդամներն ավարտեցին ելույթներն Ռուսաստանին հեռացրել են Լրագրողների միջազգային ֆեդերացիայից Մալթայի Ինքնիշխան Ուխտի դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին ԵՄ-ից ավտոմեքենաների մաքսատուրքերի բարձրացումը հետաձգվել է ՀՀ նախագահն ու ԵՄ դեսպանը մտքեր են փոխանակել ԵՄ աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի շուրջ Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 6 հողատարածք Արարատի մարզի դատախազը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս վերադարձվեց համայնքին «Սաղ պատասխանատուների դեմը գումար ա 200 000». Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշառքի գործով ձայնագրություն է հրապարակել Իրազեկում․ ինչպե՞ս ստանալ ՀՀ քաղաքացիություն

ԵՄ առաջնորդները պատրաստվում են Ռուսաստանի հետ հնարավոր բանակցությունների. ԿոշտաՀռոմում Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետՀայաստանի ծանրամարտի երիտասարդական ընտրանու անդամներն ավարտեցին ելույթներնՌուսաստանին հեռացրել են Լրագրողների միջազգային ֆեդերացիայիցՄալթայի Ինքնիշխան Ուխտի դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալինԵՄ-ից ավտոմեքենաների մաքսատուրքերի բարձրացումը հետաձգվել է ՀՀ նախագահն ու ԵՄ դեսպանը մտքեր են փոխանակել ԵՄ աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի շուրջՎանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 6 հողատարածքԱրարատի մարզի դատախազը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքիցԻջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս վերադարձվեց համայնքին«Սաղ պատասխանատուների դեմը գումար ա 200 000». Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշառքի գործով ձայնագրություն է հրապարակելԻրազեկում․ ինչպե՞ս ստանալ ՀՀ քաղաքացիությունWildberries-ը փուլային կերպով վերականգնում է հայկական արտադրանքի արտահանման վաճառքներըԳագիկ Առաքելյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության պետՄեկնարկել է կենսաչափական անձնագրերի տպագրությունը․ ՆԳՆԺայթքել է Դուկոնո հրաբուխը՝ խառնարանից մոխիրը բարձրացել է մոտ 1 կմՄիանձնուհու հանդերձանքը դարձել է հարձակման պատճառԵվրոպայում ստեղծվում է փղերի առաջին խոշոր ապաստարանըՄՕԿ-ը չեղարկել է բելառուս մարզիկների նկատմամբ սահմանափակումներըԵվրոպա լիգայի գավաթը եզրափակիչում կվիճարկեն «Ասթոն Վիլան» և «Ֆրայբուրգը»Վալերիկ Մովսիսյանը պոկում վարժությունում դարձավ բրոնզե մեդալակիրՄադրիդի «Ռեալը» պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել մամուլումՌոնալդուն հեղինակեց կարիերայի 971-րդ գոլըԹեհրանին հաջողվում է ցամաքային ճանապարհով նավթ տեղափոխելԷմմա Պողոսյանը դարձավ աշխարհի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիրՀրդեհից հետո լոգարանում հայտնաբերվել է դի․ ՆԳՆԱշխարհի լավագույն համալսարանների շրջանավարտներին զինծառայության զորակոչից տարկետում կտրվի ՀՀ-ում աշխատելու համար․ հաստատվել է կարգըՌԴ-ի 13 օդանավակայան դադարեցրել է գործունեությունը անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետոԱրարատի մարզում պաշտոնից ազատվեց իրավապահ հերթական պաշտոնյան«OTHA SPRING 2026» միջազգային գիտաժողովըԵրեւանում միավորեց 12 երկրի մաթեմատիկոսներիՀՀ ԱԳՆ-ի և «Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր«Ուժեղ Հայաստան» կուսակցության Անիի եւ Մարալիկի գրասենյակներում խուզարկություններ են անցկացվումԱռաջնախաղ՝ Գորիսի թատրոնում. «Կարմիր գլխարկը և գայլը»Մայիսի 7-ն Ալեքսանդր Սպենդիարյանի հիշատակի օրն էԱրտավազդ Փելեշյանի ֆիլմերը կցուցադրվեն Կաննի կինոփառատոնումՀաստատվել են 2026-2027 ուսումնական տարվա դպրոցական արձակուրդի ժամկետներըՀարգելի ընտրող, քո քվեն որոշիչ է, քվեարկի՛րՆա ինձ ասել է, որ չի պատրաստվում ներխուժել ԿուբաԲոլոր քաղաքական ուժերն իրենց քաղաքական խոսույթում պետք է բացառեն խտրականություն, ատելություն և բռնություն քարոզող խոսույթի տեսակները․ ՀՀ ՄԻՊՄեկնարկել է Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման ծրագիրը«Զովետի» ՍՊ-ում հայտնաբերվել է վտանգավոր կաթնամթերք, արտադրությունը կասեցվել էՄիգրացիայի կառավարման համակարգը դարձնել առավել անվտանգ, հիմնված միջազգային չափորոշիչների և մարդու իրավունքների պաշտպանության վրաՎթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանումԵրևանում և Արմավիրի մարզում լցակայանների և ավտոտեխսպասարկման կետի գործունեություն է դադարեցվելԾանրամարտի երիտասարդների ԱԱ-ի մրցումային վերջին օրը Հայաստանն ունի երկու մասնակիցՏավուշի մարզում անցկացվել են հատուկ տակտիկական ուսումնավարժություններՄեծամասշտաբ միջոցառումներն անցան անվտանգ և անխոչընդոտԱնդրադարձել են ընտրությունների կազմակերպմանը վերաբերող հարցերիՀայաստանում այսօրվանից մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավըԺամանակ առ ժամանակ անձրեւ
Սպորտ

Վազգեն Բադալյան. Այս բոլոր բռնցքամարտիկները կարող են պայքարել Փարիզ-2024-ի համար

Այս բոլոր բռնցքամարտիկները կարող են պայքարել Փարիզ-2024-ի համար: Հավատում եմ նրանց ուժերին եւ մեծահասակների ռինգում պայքարելու կարողությանը:

Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ Վազգեն Բադալյանը:

Հավաքականի ավագ մարզիչը, Եվրոպայի երիտասարդների չեմպիոններ Հենրիկ Ճղիկյանը, Հենրի Սահակյանն ու փոխչեմպիոն Էլիդա Քոչարյանն ամփոփել են Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում անցկացված բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը:

Հիշեցնենք, որ Հայաստանը 2 ոսկե, 2 արծաթե եւ 1 բրոնզե մեդալով ավարտեց պայքարը Եվրոպայի առաջնությունում, իսկ թիմային հաշվարկում գրավեց երրորդ տեղը:

Չեմպիոններ են դարձել Հենրի Սահակյանը (51 կգ), Հենրիկ Ճղրիկյանը (86 կգ), արծաթե մեդալակիրներ՝ Էլիդա Քոչարյանը (60 կգ ) Մանվել Պետրոսյանը (57 կգ), բրոնզե մեդալակիր՝ Էրիկ Իսրայելյանը (60 կգ)։

Վազգեն Բադալյան (ավագ մարզիչ)

«Բռնցքամարտիկներից եւ նրանց արդյունքներից շատ գոհ եմ: Կարող էինք ավելին: Առնվազն 8 մեդալ կարող էինք նվաճել, բայց ստացվեց 5-ը: Մեր ամենամեծ հույսերից մեկը երիտասարդների աշխարհի փոխչեմպիոն Հովհաննես Փափազյանն էր: Նրանից բոլորն էին վախենում. աշխարհի մեդալակիր, փորձառու բռնցքամարտիկ: Բոլորս զարմացած էինք, թե նրա հետ ինչ կատարվեց Բուդվայի ռինգում: Դժգոհ ենք նրանից:

Մեր հավաքականի առաջին հաջողությունն այն էր, որ բոլորը առաջին օրվա մենամարտից մինչեւ վերջին կռվել են: Փափազյանը չպակքարեց մինչեւ վերջ, բայց նրա մեդալը, գրեթե, մեր գրպանում էր: Մյուս բոլոր բռնցքամարտիկներից գոհ ենք, բոլորը կռիվ են տվել:

Նրանցից յուրաքանչյուրը դառնալու է բռնցքամարտիկ ու լինելու է մեծահասակների հավաքականում: Մրցավայրում նաեւ միասնական աշխատանքի արդյունքում ունեցանք այս հաջողությունները:

Ունեինք քառորդ եզրափակիչի 8 մասնակից եւ բոլորն էլ կարող էին մեդալներ նվաճել: Շատ դժվար պայքար էր գնում. մեկնարկայիններն ու եզրափակիչները միմյանցից չէին տարբերվում: Ուրախ եմ Հենրի Սահակյանի հաղթանակի համար: Մինչեւ եզրափակիչ հաղթեց թուրքին, ապա շրջանցեց ռուսին եւ ծածանեց Հայաստանի դրոշ: Սա Հենրի Սահակյանի առաջին լուրջ հաղթանակն էր ու միանգամից ոսկի: Մինչ այս նրան չէր հաջողվել լուրջ հաջողություն ունենալ բռնցքամարտում: Հիացած եմ Հենրիի, ինչպես նաեւ թիմի մյուս անդամների կարգապահությամբ, մարդ տեսակներով, մարզիչներին լսելու ունակությամբ:

Ամենատպավորիչ եզրափակիչը Հենրիկ Ճղրիկյանի չեմպիոնական մենամարտն էր: Նա փայլուն մենամարտեր անցկացրեց մինչեւ եզրափակիչ: Եզրափակիչում ուղղակի փայլեց, լավ դաս տվեց չեխ բռնցքամարտիկին:

Էլիդա Քոչարյանը մեր հավաքականի հրաշքն է, տղաների խնդիրները լուծողը, մեր ուրախությունը: Էլիդան բավարարվեց արծաթե մեդալով: Մինչեւ կիսաեզրափակիչ փայլուն մենամարտեր անցկացրեց: Երզափակիչում, անկեղծ կլինենք, մրցակիցը նրանից ուժեղ էր:

Վստահ կարող ենք ասել, որ հայկական բռնցքամարտում լավ ապագա կա: Այս բռնցքամարտիկները լավ հիմք են սերնդափոխության համար: Բոլորը շատ աշխատասեր են, նպատակասլաց, լավ տեխնիկա ունեն: Նրանք նաեւ ունեն շատ լավ մարդկային որակներ: Այս երեխաները պատրաստ են ցանկացած ծանրաբեռնվածություն տանել: Նրանք կարող են պայքարել Փարիզ-2024-ի մասնակցության իրավունք ձեռք բերելու համար»,- մանրամասնեց Վազգեն Բադալյանը:

Հենրիկ Սահակյան. Եվրոպայի երիտասարդական չեմպիոն

«Ուրախ եմ այս հաղթանակի համար: Մինչեւ հիմա չեմ հավատում, որ հաղթել եմ: Երբ նայում եմ մեդալին, նոր հասկանում եմ՝ ինչ եմ արել: Բարդ տրվեց: Առաջին մենամարտս հունգարացու հետ էր: Բարդ էր: Երեք անգամ նոկաուտի ենթարկեցի նրան ու հաղթեցի: Երկրորդ մրցակիցս Թուրքիայի ներկայացուցիչ էր: Այս մենամարտն էլ հեշտ չէր: Ոչ մի մենամարտ հեշտ չի եղել: Յուրաքանչյուրի մեջ կյանք եմ դրել, ատամներով պայքարել ոսկե մեդալի համար: Երրորդ մրցակիցս մոլդովացի բռնցքամարտիկն էր: Սա ամենաբարդն էր: Վնասվածք ունեի, բայց կարողացա հաղթել նաեւ մոլդովացուն: Եզրափակիչում հասկացա, որ պարտվելու իրավունք չունեմ, որ ոսկե մեդալից մեկ քայլ է ինձ բաժանում եւ չեմ կարող հետ կանգնել իմ երազանքից: Հաղթեցի ու իրականացրեցի երազանքս:

Նպատակս 2024 թվականի Օլիմպիական խաղերին մասնակցելն է: Կանեմ ամեն ինչ, որ կարողանամ հասնել նպատակիս»,- ասաց Հենրիկ Սահակյանը:

Հենրիկ Ճղրիկյան. Եվրոպայի երիտասարդական չեմպիոն

«Եվրոպայի առաջնությունում պայքարս սկսեցի շատ բարդ մենամարտով: Մրցակիցս Իտալիայի ներկայացուցիչն էր: Շատ լարված ու բարդ մենամարտ ստացվեց, երեւի՝ ամենաբարդը այս առաջնությունում, քանի որ հաղթելու դեպքում ապահովում էի բրոնզե մեդալ: Ես եւ իտալացի բռնցքամարտիկը հասկանում էինք, որ շատ կարեւոր մենամարտ է եւ ամեն ինչ անում էինք հաղթելու համար:

Երեւի ես մի փոքր ավելի լավ էի պատրաստ, մի փոքր շատ արեցի եւ հաղթեցի: Հաջորդ մենամարտում 3:2 հաշվով հաղթեցի Բելառուսի ներկայացուցիչին: Այստեղ ավելի հանգիստ էի ու վստահ: Եզրափակիչում չեխ բռնցքամարտիկի հետ առավել հանգիստ էի: Նույնիսկ Հայաստանի առաջնություններում երբեք այդքան հանգիստ, լավ տրամադրված մենամարտեր չեմ անցկացրել, ինչպես Եվրոպայի եզրափակիչում: Բարդ ճանապարհով եմ հասել Եվրոպայի չեմպիոնի կոչմանը՝ շատ մարզումներ, մեծ աշխատանք»,- նշեց Հենրիկ Ճղրիկյանը:

Էլիդա Քոչարյան. Եվրոպայի երիտասարդական փոխչեմպիոն

«Նախորդ տարի Եվրոպայի առաջնությունում բրոնզե մեդալ էի նվաճել: Այս տարի ցանկությունս շատ մեծ էր, որ ոսկե մեդալով վերադառնայի: Եզրափակիչում չստացվեց, մի քիչ խնդիրներ կային: Մրցակիս ուժեղ էր: Այս տարի գրավեցի երկրորդ տեղը: Մեկ քայլ բարձր եմ, շատ գոհ եմ: Պետք է շարունակեմ ավելին անել, ոսկե մեդալի համար պայքարել: Ապագայում ամեն ինչ անելու եմ, որ բարձր արդյունքներ գրանցեմ բռնցքամարտում: Մեր մարզիչները միշտ մեր կողքին են եղել, ուսումնասիրել ենք մեր մենամարտերը, հասկացել սխալները:

Մեծ ցանկություն ունեմ պայքարել 2024 թվականի Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգրի համար եւ լավ արդյունքով մասնակցել»,- շեշտեց Էլիդա Քոչարյանը: