Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Ռուսաստան այցի ամսաթիվը դեռևս վերջնականապես որոշված ​​չէ. Դմիտրի Պեսկով Երևանից իրականացվում է ավելի շատ ուղիղ չվերթ, քան Թբիլիսիից ու Բաքվից Երևանից իրականացվում է ավելի շատ ուղիղ չվերթ, քան Թբիլիսիից ու Բաքվից Հայաստանը չի զիջելու իր շահերը Ռուսաստանին՝ հանուն գազի գնի (տեսանյութ) Երևանում մեկնարկում է «Հայ ֆեստ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնը Կառավարությունը հաստատեց 2026-ի պետական ստանդարտացման ծրագիրը ԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկ կտա Արգենտինային Երկու բրոնզե մեդալ՝ բռնցքամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունից Շիրակի արհեստների և նորարարական տեխնոլոգիաների պետական քոլեջը ստացել է ETF-ի մասնագիտական կրթության գերազանցության վկայական Հայաստանում կա 1 միլիոն 815 հազար ապահովագրված անձ Որպեսզի ՀՀ-ից դուրս գա բացարձակապես բարձր որակի արտադրանք Նորքի (Գետառի) պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպները ապամոնտաժվել են

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Ռուսաստան այցի ամսաթիվը դեռևս վերջնականապես որոշված ​​չէ. Դմիտրի ՊեսկովԵրևանից իրականացվում է ավելի շատ ուղիղ չվերթ, քան Թբիլիսիից ու ԲաքվիցԵրևանից իրականացվում է ավելի շատ ուղիղ չվերթ, քան Թբիլիսիից ու Բաքվից Հայաստանը չի զիջելու իր շահերը Ռուսաստանին՝ հանուն գազի գնի (տեսանյութ)Երևանում մեկնարկում է «Հայ ֆեստ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնըԿառավարությունը հաստատեց 2026-ի պետական ստանդարտացման ծրագիրըԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկ կտա ԱրգենտինայինԵրկու բրոնզե մեդալ՝ բռնցքամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունիցՇիրակի արհեստների և նորարարական տեխնոլոգիաների պետական քոլեջը ստացել է ETF-ի մասնագիտական կրթության գերազանցության վկայականՀայաստանում կա 1 միլիոն 815 հազար ապահովագրված անձՈրպեսզի ՀՀ-ից դուրս գա բացարձակապես բարձր որակի արտադրանքՆորքի (Գետառի) պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպները ապամոնտաժվել ենԹուրքիայի հետ մոտ ապագայում բացելու ենք սահմանը, դիվանագիտական հարաբերություններ ենք հաստատելու Ադրբեջանի հետ. Ալեն ՍիմոնյանԻրանում քննադատում են Արաղչիի՝ ԱՄՆ հատուկ բանագնացի հետ հանդիպումը Քննչական կոմիտեն խուզարկություն է իրականացնում «Առինջ մոլ»-ի տնօրենի տանըԴիվերսիոն մտադրության իրականացումը խափանվել է նախապատրաստական փուլումՄիջամտել են ոստիկաններըԱրարատ Միրզոյանն ու Չեխիայի ԱԳ նախարարը դիտարկել են տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման ծրագրերըԲացառիկ հանդիպում կինոյի լեգենդ Ջեյմս Քամերոնի հետՊետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննությանՊայթյունի հետևանքով մահացել է պայմանագրային զինծառայող. ՀՀ ՊՆԱնահիտ Ավանեսյանը մասնակցել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակում կայացած քննարկմանըՔրեական ու համայնքային ոստիկանները զենք-զինամթերք են հայտնաբերելԿառավարության դեկտեմբերի 30-ի որոշումը համապատասխանեցվեց «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքի դրույթներինՀայաստանի ԱԳՄԱ նախարարի և Բենինի ԱԳ նախարարի հանդիպումըԱՄՆ-ն ու Իրանը շարունակում են բանակցությունները, սակայն տարաձայնությունները պահպանվում ենԳրիպի շրջանառության ակտիվացում է սպասվում․ պատվաստվել կարելի է անվճարՀայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերություններում օբյեկտիվ փոփոխություններ են տեղի ունենումԳազամատակարարման պլանային դադարեցումներ Ախուրյանի, Արթիկի, Մասիսի որոշ հասցեներումՀայաստան-Եվրամիություն գործընկերությունը զարգանում է արագ և ավելի ամուր է, քան երբևէ. Ֆոն դեր ԼայենՀՀ ԱԳՄԱ նախարարի մասնակցությունը «Խաղաղության միջոցով բարգավաճում․ ներդրումներ Թրանս-Կասպյան առևտրային երթուղում և ԹՐԻՓՓ-ում» թեմայով հանդիպմանըԱյց Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված մշտադիտարկման այց են իրականացրել Գյումրու թիվ 4 հիմնական դպրոցԴատարանը ժամանակավորապես վերականգնել է լրատվամիջոցների մուտքը Սպիտակ տունՀայտնի են Հայաստանի շախմատի կանանց ու տղամարդկանց թիմերի մրցակիցները Օլիմպիադայի 8-րդ տուրումԱրտասահմանյան բանկերի քարտապաններից հափշտակել է 8 մլն 300 հզր դրամ, փոխանցել ՊԵԿ-ում բացված հաշվեհամարինՔանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում ընթանում են բակերի բարեկարգման աշխատանքներ (տեսանյութ)Հայաստանը ձգտում է COP17 համաժողովը դարձնել հարթակ, որը կամրջում է հանձնառություններն ու դրանց իրականացումըՍի Ծինփինը ժամանել է ԱՄՆ, Թրամփն անձամբ է դիմավորել նրանՍպասվում է առանց տեղումների եղանակՓաստագրված 16 արձանագրում, որոնցով արտահայտվում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցում առաջացած ճգնաժամըՎարչապետն աշխատանքային ընթրիք է ունեցել ԱՄՆ առևտրի պալատի ներկայացուցիչների հետ (տեսանյութ)ԵՄ-ն շարունակելու է աջակցությունը ՀՀ Կառավարության ծրագրերի առաջմղմանը (տեսանյութ)Խուզարկությամբ առգրավվել է հրազեն, սառը զենք և մարիխուանա (տեսանյութ)ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՃանապարհ դեպի նոր սերնդի կենսաչափական համակարգ (տեսանյութ)Դատարան է հանձնվել «Արմենիկում»-ի տնօրենի վերաբերյալ քրվարույթի նյութերըԿայացել է Հայաստանի և Հունաստանի վարչապետների հանդիպումը (տեսանյութ)Նյու Յորքում կայացել է ՀՀ վարչապետի և ԻԻՀ նախագահի հանդիպումը (տեսանյութ)Վարչապետը հանդիպում է ունեցել «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի գլխավոր քարտուղարի հետ
Կարծիք

Սուտ, սուտ, սուտ և դավաճանություն․․․սա է մեր երեք տարիների ապրելու և պետության կենսագործունեության միջավայրը. Լիլիթ Գալստյան

Մենք չենք լսում, ձևացնում ենք, թե չենք լսում մեր սահմանը մկրատող թուրքի զորքի ձայնը, մենք չենք տեսնում, ձևացնում ենք, թե չենք տեսնում, մեր բլուրների վրա առատորեն ծածանվող ու մեր դեմքին շռնդալից ապտակող թուրքերի դրոշները, մենք լռում ենք, երբ հնչում են մեր հայրենի տեղանունների թրքահաչ/այո՝ հաչ/ անունները։ Այս մասին ֆեյսբուքում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը.

«ՄԵՐ ԳՈՅՈՒԹՅԱՆ ԱՐԴԵՆ ՀԱՐԱԲԵՐԱԿԱՆ ՈՒ ԿԱՍԿԱԾԵԼԻ ՍԱՀՄԱՆԸ․․․

Սուտ, սուտ, սուտ և դավաճանություն․․․սա է մեր երեք տարիների ապրելու և պետության կենսագործունեության միջավայրը։ Մենք իրականում չենք էլ ապրում, սա ապրել չէ, սա նվաստացած գոյություն է, այն էլ՝ ժամանակավոր․․․

Այսպես ամեն օր, բոլոր հարթակներում և հարթություններում․ պետությունը՝ հայրենիքն էլ հետը, քանդվում է․․․ Մենք դեռ աչքներս փակած, գուցեև բաց աչքերով, բայց՝ կուրացած, մեզնից օտարած, փորձում ենք մեզ խաբել, խլանալ, չհավատալ, վանել․․․ու շարունակել շնչել ատելությամբ, մերժումով, դավաճանությամբ, ստով ու ցինիզմով ներծծված օդը։ Սա ապրել չէ․․․

Բաբելոնի աշտարակը փլուզվեց, որովհետև նրա շինարարները տարբեր լեզուներով էին խոսում, պարզապես չէին հասկանում միյանց։
Հայաստանը բաբելոնյան աշտարակն է, զուգահեռ իրականություններով, միմյանցից անհաղորդ, իրար չլսող ու չհասկացող, ատող ու բացառող։

Իրականության կամ որևէ բանի մերժումը դեռ չի վերացնում դրա գոյությունը․․․

Մենք չենք լսում, ձևացնում ենք, թե չենք լսում մեր սահմանը մկրատող թուրքի զորքի ձայնը, մենք չենք տեսնում, ձևացնում ենք, թե չենք տեսնում, մեր բլուրների վրա առատորեն ծածանվող ու մեր դեմքին շռնդալից ապտակող թուրքերի դրոշները, մենք լռում ենք, երբ հնչում են մեր հայրենի տեղանունների թրքահաչ/այո՝ հաչ/ անունները։

ՆԵՐՔԻՆ ԹՇՆԱՄՈՒ ՈՐՍ․ միակ բանն, ինչին ժամանակավորապես ունակ է ֆորմալ իշխանությունը/ֆորմալ, որովհետև ինքնիշխանությունը կորցրած երկրում չի կարող իշխանություն լինեն/։ Դուք, որքան էլ տենչաք, անգամ Գուլագ կերտելու հնարավորություն չունեք, որովհետև Երևանի ամենաբարձր շենքից արդեն սահմանն է երևում, մեր խոցված սահմանը, մեր գոյության արդեն հարաբերական ու կասկածելի սահմանը։

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն անհերքելի ապացույցներ է հրապարակում Գեղարքունիքի գյուղերի անմիջական հարևանությամբ ադրբեջանական զինված ուժերի ամրացման վերաբերյալ, իսկ ՀՀ ՊՆ հերքում էր նախօրյակին։

Հիմա հասկանում եք, թե ինչու են ընդդիմադիր պատգամավորներին արգելում առաջնագիծ գնալ․․․Սուտ, տգիտություն և դավաճանություն․․․ Ի դեպ, տգիտությունից դեպի պետական դավաճանության սահմանը շատ փխրուն է։

Փայլասարն անցել է ադրբեջանական վերահսկողության տակ, իսկ ԱԱԾ-ն ինչ-որ բառախաղ է տարածում․․․

Շարունակեք լռել, լռել ու չտեսնել, ճամարտակել ու սոփեստությամբ զբաղվել/այս ամենը առատորեն համեմելով պարգևավճարով/՝ դրանից չի փոխվում ձեր/մեր գոյության արդեն հարաբերական ու կասկածելի սահմանը․․․»