Ֆեյսբուքյան գրառման համար ոստիկաններն այցելել են Արմեն Աշոտյանի բնակարան
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հայտնել է, որ իր հայրական տուն են եկել ոստիկաններ, որոնց այցի հիմքում ֆեյսբուքյան իր մի գրառումն է։
«Քիչ առաջ հայրական տնից զանգեց եղբայրս և հայտնեց, որ այս ուշ ժամին Էրեբունու ոստիկանական բաժնից մեր տուն են եկել ոստիկաններ, որոնց այցելության հիմքում չեղած ԱԱԾ-ի կողմից իմ ֆեսբուքյան գրառումներից մեկի վերաբերյալ ինչ-որ գրություն է։
Պատկերացրեցիք, չէ՞, թե ինչու՞ է մեր երկիրն այս վիճակում։
Երկրի հազար ու մի անվտանգային խնդիրները թողած, ազգային դավաճանությանը աջակցող գործիքի վերածված ծառայությունը զբաղվում է իմ ստատուսներով։
Այդքանը հերիք չի, դեռ մի հատ էլ իրենց աբսուրդային գրությունը ոստիկանություն ուղարկելիս ԱԱԾ-ն չգիտի, որ ես 10 տարի է ՝արդեն այլ հասցեով եմ մշտապես բնակվում, ու գիշերը մարդ է ուղարկում իմ հայրական տուն։
Այ, ձեր հանձնած հողերը ձեր գլխին։
Չնայած, չեմ զարմանում։ Ուղիղ մեկ տարի առաջ իմ ծառայության ընթացքում բոլոր պրոբլեմները թողած՝ Ռազմական ոստիկանությունն էր եկել հորս տուն՝ ինձ իբր զորամասից ապօրինի բացակայելու համար, ձերբակալելու նպատակով։
Իսկ մեկ օր անց նույն Ռազմականը գիշերվա կեսին եկավ Սիսիանի հոսպիտալ՝ կապիտուլյանտի կնոջ և ավագ դստեր պատերազմյան օրերի զառանցանքները չորելու համար։
Ալիևի անձնական օգտագործման նոլդուի վերածված հողատու, այս ամենի ԻՄԱ՞ՍՏԸ:
Չե՞ս ջոկել, որ չեմ լռելու ու քո վերջը ամեն կերպ մոտեցնելու եմ, грёбанный евнух»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Արմեն Աշոտյանը։

















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Սիրո անունը Հայաստան է
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Վարշավայի Սիլեզյան-Դանբրովսկի կամուրջը սեպտեմբերի 21-ին կլուսավորվի ՀՀ դրոշի գույներով
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Ուկրաինան աջակցության նոր փաթեթներ կստանա
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը
Նոր հետիոտնային անցում և հասարակական տրանսպորտի կանգառի կետեր՝ Մինսկի փողոցում