«Ոսկե գնդակ»․ Զիդանի ֆավորիտը
Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի ֆավորիտը 2021թ․ «Ոսկե գնդակի» համար մրցավազքում Մադրիդի «Ռեալի» եւ Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Քարիմ Բենզեման է։
«Բենզեման հրաշալի ֆուտբոլիստ է, որն արժանի է «Ոսկե գնդակի»։ Ես մեծ պատիվ եմ ունեցել մարզել նրան։ Բենզեման խաղադաշտում կարողանում է բացարձակ ամեն ինչ։ Նա այժմ գերբարձր մակարդակի վրա է։ Հույս ունեն, որ նա կարժանանա մրցանակին։ Ես «Ոսկե գնդակը» կտայի Բենզեմային»,- Զիդանի խոսքը մեջբերում է Footmercato-ն։
France Football-ը հոկտեմբերի 8-ին հրապարակել էր տարվա լավագույն ֆուտբոլիստի «Ոսկե գնդակ» մրցանակի հավակնորդների ցուցակը։ Այս տարվա մրցանակաբաշխությունը տեղի կունենա նոյեմբերի 29-ին։
Ռիյադ Մահրեզ («Մանչեսթեր Սիթի», Ալժիր), Նգոլո Կանտե («Չելսի», Ֆրանսիա), Էրլինգ Հոլանդ («Բորուսիա Դորտմունդ», Նորվեգիա), Կեւին դե Բրույնե («Մանչեսթեր Սիթի»), Լեոնարդո Բոնուչի («Յուվենտուս», Իտալիա), Մեյսոն Մաունթ («Չելսի», Անգլիա), Հարի Քեյն («Տոտենհեմ», Անգլիա), Ջանլուիջի Դոնարումա (ՊՍԺ, Իտալիա), Քարիմ Բենզեմա («Ռեալ», Ֆրանսիա), Ռահիմ Ստերլինգ («Մանչեսթեր Սիթի», Անգլիա), Նիկոլո Բարելա («Ինտեր», Իտալիա), Ջորջո Կիելինի («Յուվենտուս», Իտալիա),Կրիշտիանու Ռոնալդու («Մանչեսթեր Յունայթեդ», Պորտուգալիա), Ռուբեն Դիաշ («Մանչեսթեր Սիթի», Պորտուգալիա), Բրունու Ֆերնանդեշ («Մանչեսթեր Յունայթեդ», Պորտուգալիա), Ֆիլ Ֆոդեն («Մանչեսթեր Սիթի», Անգլիա), Ժորժինյո («Չելսի», Իտալիա), Սիմոն Կյաեր («Միլան», Դանիա), Սեսար Ասպիլիկուետա («Չելսի», Իսպանիա), Ռոբերտ Լեւանդովսկի («Բավարիա», Լեհաստան), Ռոմելու Լուկակու («Չելսի», Բելգիա), Լաուտարո Մարտինես («Ինտեր», Արգենտինա), Կիլիան Մբապե (ՊՍԺ, Ֆրանսիա), Լիոնել Մեսի (ՊՍԺ, Արգենտինա), Լուկա Մոդրիչ («Ռեալ», Խորվաթիա), Ժերար Մորենո («Վիլյառեալ», Իսպանիա), Նեյմար (ՊՍԺ, Բրազիլիա), Պեդրի («Բարսելոնա», Իսպանիա), Մոհամեդ Սալահ («Լիվերպուլ», Եգիպտոս), Լուիս Սուարես («Աթլետիկո», Ուրուգվայ)։