ՈւԵՖԱ․ Մբապեի գոլի դրվագում մրցավարն ընդունեց ճիշտ որոշում, սակայն կանոնի ոգուն հակառակ
ՈւԵՖԱ-ի մրցվարական կոմիտեի նախագահ Ռոբերտո Ռոզետին մեկնաբանել է Ազգերի լիգայի եզրափակիչում ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի հաղթական գոլի դրվագում խաղից դուրս վիճակը։ Ֆրանսիան 2։1 հաշվով հաղթել էր Իսպանիային։
«Այդ հանդիպման մրցավար Էնթոնի Թեյլորը գործող կանոնների եւ պաշտոնապես ընդունված մեկնաբանության հիմա վրա ճիշտ որոշում ընդունեց։ Պաշտպանը միջամտեց խաղին, որպեսզի կասեցնի գնդակը, իսկ հարձակվողը խաղին չէր միջամտում։
Մրցավարն ընդունեց ճիշտ որոշում, սակայն կանոնի ոգուն հակառակ։ ՈւԵՖԱ-ն կարծում է, որ պետք է փոփոխություն կատարվի»,- Ռոզետիի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ փոխանցման պահին Մբապեն եղել էր ակնհայտ խաղից դուրս վիճակում, սակայն իսպանացիների պաշտպան Էրիկ Գարսիան ձախ ոտքով փորձել էր հեռացնել գնդակը հպում էր ունեցել։


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են 1 տարի առաջ ծանր մարմնական վնասվածք պատճառած անձին
Մանչեսթեր Սիթին սեփական հարկի տակ հաղթեց Նորվիչին
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը