Ադրբեջանցիները արցախցու մեքենան տարել են, նորից վերադարձրել, ամեն կերպ խանգարում են բերքահավաքին. Արցախցի պատգամավոր
Արցախում ռուս խաղաղապահների օգնությամբ են բնակիչները հավաքում այգիների բերքը: NEWS.am–ի հետ զրույցում Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգաավոր Մետաքսե Հակոբյանը պատմեց, որ ադրբեջանցիները սպառնալիքներ են ստեղծում խաղաղ բնակիչների գյուղատնտեսական աշխատանքների ժամանակ:
«Նույնիսկ ռուս խաղաղապահների ներկայության պարագայում էլ գոռում-գոչյուն են անում, որ ստիպված ռուս խաղաղապահներն ասում են` լավ, էսօր դադարեցրեք հավաքելը, որովհետեւ իրենք էլ խուսափում սադրանքներից, կոնֆլիկտներից: Մեր կողմը բացարձակ ոչինչ չի անում, թեւերը թափ է տվել, ասում է` թող ռուսը հսկի: Իրոք, իրավիճակը ծանր է, բայց մենք` որպես պատգամավոր ոչինչ չենք կարող անել, մաքսիմում` բարձրաձայնել, ու ամբողջ օրը պատերազմել այս իշխանությունների հետ»,-ասաց նա:
Նշենք, որ տեղեկություններ էին տարածվում, որ Ասկերանի խաղողի այգիներում խաղողաքաղ անողներին ադրբեջանցիները սպառնացել են ու չեն թողել բերքը հավաքեն: Խրամորթի խաղողի այգիներում էլ որպես զգուշացում տարել են գյուղացիներից մեկի մեքենան, հետո վերադարձրել` այդ կերպ խանգարելով բերքահավաքը:
Պատգամավոր Մետաքսե Հակոբյանը հաստատեց այս բոլոր դեպքերը` նշելով, որ Արցախում գյուղացին, իրոք, ծանր դրության մեջ է հայտնվել:
Հիշեցնենք, որ երեկ Մարտակերտ քաղաքին հարակից նռան այգում Ադրբեջանի զինված ուժերի դիպուկահարի կրակոցից մահացու վիրավորում է ստացել Մարտակերտ քաղաքի 1966 թվականին ծնված Արամ Տեփնանցը, հարուցվել է քրեական գործ:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...