«Լեռնային Արցախ». Ադրբեջանցիները փորձել են հոգեբանական ճնշում գործադրել պատանի ֆուտբոլիստների վրա
Ֆուտբոլի Հայաստանի Առաջին խմբի առաջնությունում հանդես եկող «Լեռնային Արցախը» հայտարարությամբ է հանդես եկել սեպտեմբերի 17-ին Գորիս-Կապան ավտոճանապարհի Որոտանի հատվածում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ: Ադրբեջանցի զինծառայողները կանգնեցրել էին «Լեռնային Արցախի» պատանեկան թիմի ավտոբուսը և սպառնացել պատանի խաղացողներին:
«Ադրբեջանցիները կանգնեցրել են մեր ավտոբուսը և իրականացրել անհարկի ստուգումներ: Իսկ ավտոբուսին փակցված Արցախի դրոշը և խորհրդանիշները քերել են սվին դանակով։ Ճիշտ է, որևէ ֆիզիկական վնաս երեխաներին չեն հասցրել, բայց փորձել են հոգեբանական ճնշում գործադրել, մասնավորապես՝ թշնամու ուժային կառույցի ծառայողը երեխաներին դիմել է.
«Ղարաբաղն Ադրբեջան է, պա՞րզ է»։ Երեխաները որևէ կերպ չեն արձագանքել՝ դրսևերելով արժանապատիվ կեցվածք»,- ասվում է հայտարարությունում:


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են 1 տարի առաջ ծանր մարմնական վնասվածք պատճառած անձին
Մանչեսթեր Սիթին սեփական հարկի տակ հաղթեց Նորվիչին
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը