«Չելսիի» ֆուտբոլիստի տունը թալանել են Չեմպիոնների լիգայի խաղի ժամանակ
Լոնդոնի «Չելսիի» ու Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Ռիս Ջեյմսի տունը թալանել են: Այդ մասին 21-ամյա ֆուտբոլիստը հայտնել է սոցցանցերում:
Միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 14-ին, երբ Ջեյմսը «Չելսիի» կազմում մասնակցում էր ռուսական «Զենիթի» դեմ Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի առաջին տուրի հանդիպմանը (1:0):
Չարագործները ֆուտբոլիստի տանից գողացել են չհրկիզվող պահարանը, որի մեջ եղել են թանկարժեք իրեր, Չեմպիոնների լիգայի ու ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի ոսկե մեդալներն ու Եվրո-2020-ի արծաթե մեդալը: