«Ռեալը», «Բարսելոնան» ու «Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում են ձեռք բերել Յուրի Տիլեմանսին
Մադրիդի «Ռեալը», կատալոնական «Բարսելոնան» եւ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված են անգլիական «Լեսթեր Սիթիի» 24-ամյա բելգիացի կիսապաշտպան Յուրի Տիլեմանսի ծառայություններով, հաղորդում է AS-ը։
Տրանսֆերը կարող է տեղի ունենալ 2022թ․ ամռանը։ «Մանչեսթեր Յունայթեդը» Տիլեմանսին կգնի, եթե հաջորդ ամռանը թիմից հեռանա աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբան։
Յուրի Տիլեմանսի տրանսֆերային արժեքը գնահատվում է 55 միլիոն եվրո։ Նա «Լեսթեր Սիթիում» է 2019 թվականից եւ պայմանագիր ունի մինչեւ 2023թ․ հունիս։
Անգլիայի անցած առաջնությունում Յուրի Տիլեմանսը մասնակցել է 38 հանդիպման, խփել 6 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում։


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ