Բրազիլիա - Արգենտինա հանդիպումը մնաց անավարտ, արգենտինացիները լքել էին խաղադաշտը
Ֆուտբոլի աշխարհի առաջնության հարավամերիկյան գոտու ընտրական մրցաշարի Բրազիլիա - Արգենտինա հանդիպումը պաշտոնապես դադարեցվեց 0։0 հաշվի ժամանակ։ Խաղի վերաբերյալ որոշում կընդունի ՖԻՖԱ-ն, հաղորդում է Հարավամերիկյան ֆուտբոլային կոնֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Արգենտինայի հավաքականը մեկնարկային մի քանի րոպեներից հետո լքել էր խաղադաշտը, քանի որ Բրազիլիայի ներգաղթային ծառայության եւ ոստիկանության աշխատակիցները ստադիոնից փորձել են դուրս բերել անգլիական ակումբներում հանդես եկող Էմիլիանո Մարտինեսին, Էմիլիանո Բուենդիային, Լո Չելսոյին եւ Կրիստիան Ռոմերոյին եւ արտաքսել երկրից։
Նրանք պետք է Բրազիլիայում 10 օր մնային կարանտինում, քանի որ Մեծ Բրիտանիան կորոնավիրուսի համավարակի տարածման բարձր ռիսկի երկների ցուցակում է։ Այս ֆուտբոլիստները չեն մնացել կարանտինում՝ հիմնավորելով, թե վերջին շրջանում չեն եղել Մեծ Բրիտանիայում։
#SelecciónMayor ¡Nos vamos a casa! #UnidosSiempre pic.twitter.com/Xs74usY60E
— Selección Argentina


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ