«Ոչ մի բան չի փոխվել, դեռ մի բան էլ վատանում է». Ստեփանակերտի մոտ 30%-ը շարունակում է ջրազրկված մնալ
Ստեփանակերտի 25-30 տոկոսը ջրազրկված է։ Արցախի «Ջրմուղկոյուղին» այս օրերին աշխատանքային խմբերով, մեքենաներով, առավոտից մինչեւ կեսգիշեր Ստեփանակերտի ջրազրկված թաղամասերի բնակիչներին անվճար ջուր է մատակարարում։
NEWS.am-ի հետ զրույցում Արցախի «Ջրմուղ–կոյուղի» ՓԲԸ տնօրեն Գագիկ Պողոսյանն ասաց, որ ջրի պաշարների պակասը պայմանավորված է երկու հանգամանքով՝ ջրօգտագործողների քանակի ավելացումով եւ տեղումների քանակի պակասով.
«Ոչ մի բան չի փոխվել, ընդհակառակը վատանում է։ Այս պահին 25-30 տոկոսը ջրազուրկ է։ Այս պահին ջուր է մտնում 152 լիտր/վայրկյան, իսկ մեզ պետք ա Ստեփանակերտ քաղաքի ջրամատակարարումն ապահովելու համար մոտավորապես 295 լիտր/վայրկյան»։
Գագիկ Պողոսյանն ասաց, որ միակ հույսն այս պահին տեղումներն են. «Ժողովրդին այս պահին շուրջօրյա ջուր ենք մատակարարում ավտոմեքենաներով։ Քաղաքի 25-30 տոկոս ջրանջատված փողոցներում բազմաբնակարան շենքի բակերում տեղադրել ենք պոլիէթիլենային բաքերով, շուրջօրյա գրաֆիկով ջուր ենք լցնում, որ բնակչությունն այդտեղ օգտվի»։
ԵՊՀ աշխարհագրության եւ երկրաբանության ֆակուլտետի դեկան, դոցենտ Մարատ Գրիգորյանը վստահեցրեց, որ վերջին տարիներին Արցախը ջրի խնդիր չի ունեցել։ Նրա խոսքով՝ խնդիրներն առաջացան, երբ Արցախի տարածքների մեծ մասն անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ։
«Հսկայական տարածքներ մենք կորցրինք։ Հիմնականում գետակները, որոնք օգտագործվում էին եւ՛ ոռոգման, եւ՛ խմելու համար, դրանք արդեն անցել են թշնամու վերահսկողության տակ։ Բնական է, որ հիմա արդեն նրանք են հսկում ջրերի հոսքը դեպի Արցախի տարածք»,- ասաց նա։
Մարատ Գրիգորյանն ասաց, որ եթե ջուր չկա, ապա առաջ են գալիս տնտեսական լուրջ խնդիրներ. «Այդ ջրերի հիմնական ակունքներն արդեն նրանք են հսկում, ինչպես նաեւ մյուս գետերի ակունքները։ Վերջերս մենք լսեցինք, որ Իշխանագետի վրա նրանք 10-րդ դարի կամուրջ են քանդել եւ ցանկություն ունեն գետի հոսքը փոխելու։ Այդ աշխատանքը նրանք կատարում են բոլոր այն գետերի հետ, որոնք սկիզբ են առնում իրենց գրավված տարածքներից, որոնք գալիս են դեպի Հայաստան կամ Արցախ»։
Երկրաբանն ասաց, որ այս խնդրի միակ լուծումը Արցախի տարածքները հետ վերադարձնելն է. «Լուծման ճանապարհը մեկն է՝ պետք է հնարավորինս կարողանանք նորից հսկել այդ սնման աղբյուրները, որոնք գալիս են դեպի Արցախ»։


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են 1 տարի առաջ ծանր մարմնական վնասվածք պատճառած անձին
Մանչեսթեր Սիթին սեփական հարկի տակ հաղթեց Նորվիչին
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը