Ֆլիկ. Թույլ չեմ տա, որ հենց առաջին խաղը հունից հանի ինձ
Ֆուտբոլի Գերմանիայի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը մեկնաբանել է 2։0 հաշվով հաղթանակը Լիխտենշտեյնի հավաքականի նկատմամբ աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի չորրորդ տուրի խաղում։
«Մեր թիմին շատ ժամանակ պահանջվեց առաջին գոլը խփելու համար, բայց դա գործընթաց է։ Թույլ չեմ տա, որ հենց առաջին խաղն ինձ հանի հունից։ Մեզ երկար ճանապարհ է սպասվում, եւ մենք կշարժվենք առաջ»,- մարզիչի նորամուտի խաղից հետո Ֆլիկի խոսքը մեջբերում է Գերմանիայի հավաքականի թվիթերյան էջը։
Ընտրական փուլի 5-րդ տուրում Գերմանիայի հավաքականը Շտուտգարտում կընդունի Հայաստանի հավաքականին։ Խաղը տեղի կունենա սեպտեմբերի 5-ին։
ԱԱ-2022, ընտրական մրցաշար, J խումբ, չորրորդ տուր
Հյուսիսային Մակեդոնիա - Հայաստան՝ 0։0
Լիխտենշտեյն - Գերմանիա՝ 0։2
Տիմո Վերներ, 41, Լերոյ Սանե, 77
Իսլանդիա - Ռումինիա՝ 0։2
Դենիս Ման, 47, Նիկոլաե Ստանչու, 83


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են 1 տարի առաջ ծանր մարմնական վնասվածք պատճառած անձին
Մանչեսթեր Սիթին սեփական հարկի տակ հաղթեց Նորվիչին
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը