Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մանվել Վարդանյանը Եվրոպայի մինչև 10 տարեկանների կայծակնային շախմատի փոխչեմպիոնն է «Հրազդան» մարզադաշտում միջազգային չափանիշներին համապատասխան վազքուղի կստեղծվի «Ոսկե ծիրան» կինոփառատոնի բացման ավանդական ձևաչափին առաջարկվում է նոր մոտեցում Բասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը մեկնել է Բրատիսլավա Երկամարտի 301 կգ արդյունքով ծանրորդ Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն է Ֆրանսիան պարզվեց շատ ավելի ուժեղ է Մարոկկոյից. Գեղամ Նազարյան ԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրա Օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-5 աստիճանով Աթենքում քննարկվել է կենդանիների պաշտպանության ոլորտի համագործակցությունը Բենիամին Նեթանյահուի և Դոնալդ Թրամփի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց Սևանա լճի պահպանությունը՝ բնապահպանական և տնտեսական կարևոր հիմնախնդիր Կոնգոյում էբոլայից մեկ օրում 25 մարդ է մահացել

Մանվել Վարդանյանը Եվրոպայի մինչև 10 տարեկանների կայծակնային շախմատի փոխչեմպիոնն է«Հրազդան» մարզադաշտում միջազգային չափանիշներին համապատասխան վազքուղի կստեղծվի«Ոսկե ծիրան» կինոփառատոնի բացման ավանդական ձևաչափին առաջարկվում է նոր մոտեցումԲասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը մեկնել է ԲրատիսլավաԵրկամարտի 301 կգ արդյունքով ծանրորդ Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն էՖրանսիան պարզվեց շատ ավելի ուժեղ է Մարոկկոյից. Գեղամ ՆազարյանԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրաՕդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-5 աստիճանովԱթենքում քննարկվել է կենդանիների պաշտպանության ոլորտի համագործակցությունըԲենիամին Նեթանյահուի և Դոնալդ Թրամփի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույցՍևանա լճի պահպանությունը՝ բնապահպանական և տնտեսական կարևոր հիմնախնդիր Կոնգոյում էբոլայից մեկ օրում 25 մարդ է մահացելՀարավային Իսպանիայում անտառային հրդեհի հետևանքով կան զոհեր և անհայտ կորածներ. BBCԱյսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը. ինչպես օգտվելԱՀԾ-ին կարող է վերապահվել շենքերի տանիքներին կապի սարքավորումներ տեղակայելու համաձայնություն տալու լիազորությունՀունգարիայում հանրահավաք է տեղի ունեցել ի պաշտպանություն նախագահի և ընդդեմ վարչապետիԻրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումներըՈւկրաինան դրոններով հարձակվել է Ազովի նավթաբազաների վրաՆովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանքՀրադադարը կրկին վտանգի տակ․ Իրանը հայտարարել է ամերիկյան ռազմական օբյեկտներին հարվածելու մասին Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի օգոստոսի 10-31-ըԺողովրդագրական պատկերը Հայաստանում՝ 2026 թվականիհունվար-մայիսինՀուլիսի 11-ին՝ ժամը 13:00-ից սկսած` մուտքը «Գառնի» արգելոց-թանգարան կգործի Triangulum Community-ի կազմակերպած էլեկտրոնային երաժշտության փառատոնի տոմսերովՎարդավառի տոնի կապակցությամբ Երեւանում կլինեն փակ փողոցներԹուրքիան С-400-ներ է վաճառել Պարսից ծոցի երկրներից մեկին. HürriyetԺամանակավորապես փակ կլինի տրանսպորտային միջոցների մուտքը Հանրապետության հրապարակ և հարակից փողոցներՀԾԿՀ նախագահը մասնակցել է կարգավորող հանձնաժողովների ղեկավարների բարձր մակարդակի քննարկմանըԲացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի կողմից չստուգաչափված սարքավորումների շահագործման դեպք. ՇՎՏՄՋերմուկի համայնքային ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտելԱնհայտ զինված անձինք Այաթոլլահ Խամենեիի դամբարանի մոտ սպանել են չորս մարդուԿոռուպցիոն գործեր հսկող դատախազներն ընտրական հանցագործությունների վերաբերյալ 43 քրեական վարույթ՝ 153 անձի վերաբերյալ, հանձնել են դատարանՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-ից 30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներըԿադրային փոփոխություններ՝ դատախազությունումԻրանի շուրջ լարվածությունը չի թուլանումՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԱյաթոլլա Ալի Խամենեին հուղարկավորվեց իմամ Ռեզայի դամբարանումՖրանսիան առավելության հասավ 2:0 հաշվովԱրաղչին Օմանի և Թուրքիայի արտգործնախարարների հետ քննարկել է տարածաշրջանում վերջին զարգացումներըՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-ից 30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներըԺաննա Անդրեասյանն այցելել է Փարիզի Hôtel Drouot աճուրդային կենտրոնՖլորիդայի օդանավակայաններից մեկը վերանվանվել է Թրամփի անունովՄոլդովայի ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչել Գագաուզիայի հատուկ կարգավիճակի մասին օրենքի մի շարք դրույթներԱրագածոտնի մարզի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ ճանաչվել է հանրության գերակա շահՀայտնաբերվել է 10 կգ մարիխուանա և 1 կգ-ից ավելի մեթամֆետամին․ ՆԳՆ ոստիկանությունՀայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների թիմը երևանյան ԵԱ-ի կիսաեզրափակչում էՔննարկվել են «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքներին վերաբերող հարցերԴատարանը երկարացրել է Սամվել Կարապետյանի տնային կալանքըՎաղարշակ Հակոբյանը հեռանում է ԱԺ-ից, բայց մնում է ՔՊ անդամ․ գործունեությունը կշարունակի մասնավոր ոլորտումՀայաստանը շուրջ 80 տոննա մարդասիրական օգնություն է հանձնել ԼիբանանինՏավրոս Սափեյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
Հայաստան

ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը շնորհակալագիր է տվել «օրենքով գող» Արտյոմ Կանեւսկոյին

Գիտելիքի եւ դպրության օրվա կապակցությամբ այսօր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այցելել է Երեւանի Միսաք Մեծարենցի անվան թիվ 146 հիմնական դպրոց: 

ԿԳՄՍ նախարարի տեղակալը նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ շնորհավորել է աշակերտներին, ուսուցիչներին եւ ծնողներին՝ ընդգծելով կրթության կարեւորությունը մեր երկրի զարգացման եւ առաջընթացի գործում. «Ամեն ինչ սկսվում է կրթությունից: Միայն կրթված քաղաքացին է կարողանում կերտել հզոր պետություն եւ աշխատել՝ ի փառս հայրենիքի: Նոր ուսումնական տարին կրթօջախը սկսում է առավել բարեկարգված պայմաններում: Շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր աջակցել են այդ աշխատանքներին՝ այդպիսով նպաստելով նաեւ մեր երկրի շենացմանը: Թող բոլոր աստվածահաճո գործերն ավարտվեն հաղթանակով: Սիրելի՛ աշակերտներ, ուսուցիչներ, ջերմորեն շնորհավորում եմ Գիտելիքի ու դպրության օրվա եւ նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ, բարի երթ եւ ուսումնական հաջողություններ եմ մաղթում»:

Նշենք, որ ամառային արձակուրդի ընթացքում Երեւանի Միսաք Մեծարենցի անվան թիվ 146 հիմնական դպրոցում ընթացել են վերանորոգման լայնածավալ աշխատանքներ՝ բարեկարգվել են մարզադահլիճը, ֆուտբոլի խաղադաշտը, հանդիսությունների դահլիճը, տարածքն ասֆալտապատվել է, վերանորոգվել է տանիքը։

Բացի դրանից՝ ուսումնական հաստատությունը համալրվել է նոր գույքով եւ տեխնիկայով: Շինարարական աշխատանքներում նշանակալի ներդրում է ունեցել բարերար Արտյոմ Հարությունովը, որին Կարեն Գիլոյանը ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի անունից շնորհակալագիր է հանձնել: Նշենք, որ Արտյոմ Հարությունովն առավել հայտնի է որպես «քրեական հեղինակություն»։

Դպրոցի տնօրեն Մարիետա Դավթյանի խոսքով՝ բարեկարգված միջավայրն ավելի է մեծացնում ուսհաստատության՝ որակյալ կրթություն տալու պատասխանատվությունը. «Մեծարենցյան կրթօջախը նոր շունչ է ստացել: Միեւնույն ժամանակ, մեծացել է մեր պատասխանատվությունը որակյալ կրթության ապահովման հարցում: Շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր իրենց ներդրումն ու աջակցությունն են ունեցել բարեկարգման աշխատանքներում: Թող նոր ուսումնական տարին անցնի խաղաղ երկնքի ներքո, նշանավորվի հաջողություններով եւ բազում հաղթանակներով»:

Օրվա միջոցառումների շրջանակում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այցելել է նաեւ Երեւանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետ՝ ողջույնի եւ շնորհավորանքի խոսք հղելով առաջին կուրսեցիներին:

«Սիրելի՛ ուսանողներ, կրթվելու համար ժամանակ չխնայեք: Մի՛ կորցրեք պահը, ստեղծեք ամուր հիմք բարեկեցիկ կյանքի համար, քանի որ ամեն ինչ կրթության ածանցյալ է»,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը եւ վստահություն հայտնել, որ բուհում ստացած գիտելիքների շնորհիվ ուսանողները կդառնան բարձրակարգ մասնագետներ՝ իրենց ներդրումն ունենալով Հայաստանի զարգացման գործում: