Ադրբեջանի խայտառակ պարտությունը Լյուքսեմբուրգում
Սեպտեմբերի 1-ին սկսվեցին Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի չորրորդ տուրի հանդիպումները:
A խմբում Լյուքսեմբուրգի ընտրանին ընդունեց Ադրբեջանի հավաքականին: Գաճաճ պետության հավաքականը ադրբեջանցիներին պարտության մատնեց 2:1 հաշվով: Նույն խմբում Պորտուգալիան Ռոնալդուի երկու գոլերի շնորհիվ 2:1 հաշվով կամային հաղթանակ տարավ իռլանդացիների նկատմամբ: Միաժամանակ Ռոնալդուն խփելով հավաքականում 111-րդ գոլը ռեկորդ սահմանեց: Որեւէ ֆուտբոլիստ այդքան գոլ հավաքականի կազմում չի խփել եւ առաջիկայում հազիվ էլ խփի:
Պորտուգալիան 10 միավորով առաջինն է: Սերբիան ունի 7, իսկ Լյուքսեմբուրգը՝ 6 միավոր:
D խմբում փոքրիկ անակնկալ մատուցեցին ղազախները՝ սեփական դաշտում 2:2 հաշվով հանդիպումն Ուկրաինայի հետ: Ուկրաինան չորս խաղ է խաղացել, չորսն էլ ավարտել ոչ-ոքի: Մեծ անակնկալ մատուցեց Բոսնիա եւ հերցեգովինայի հավաքականը, որը Փարիզում 1:1 հաշվով ավարտեց հանդիպումը Ֆրանսիայի ընտրանու հետ:
1 Ֆրանսիա 4 8
2 Ուկրաինա 4 4
3 Ֆինլանդ 2 2
4 Բոսնիա եւ Հերց. 3 2
5 Ղազախստան 3 2
F խմբում կայացավ երեք խաղ: Դանիան 2:0 հաշվով հաղթեց Շոտլանդիային, Իսրայելը՝ 4:0 հաշվով՝ Ֆարերներին, իսկ Մոլդովան 2:0 հաշվով պարտվեց Ավստրիայից:
Դանիան հարյուր տոկոսանոց արդյունքով՝ 12 միավորով առաջինն է, իսկ Իսրայելն ու Ավստրիան 7-ական միավորով կիսում են երրորդ տեղը:
G խմբում Լատվիան դժվարությամբ 3:1 հաշվով հաղթեց Ջիբրալթարին: Նորվեգիան 1:1 խաղաց Նիդերլանդների Թագավորության հետ, իսկ Թուրքիան 2:2 հաշվով ավարտեց հանդիպումը Չեռնոգորիայի հետ:
Թուրքիան ունի 8 միավոր, իսկ Նիդերլանդները, Չեռնոգորիան եւ Նորվեգիան՝ 7-ական:
H խմբում Մալթան 3:0 հաշվով հաղթեց Կիպրոսին, խորվաթները Մոսկվայում 0:0 հաշվով ավարտեցին հանդիպումը ռուսների հետ, իսկ Սլովենիա-Սլովակիա հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով:
Խորվաթիան եւ Ռուսաստանն ունեն յոթական, իսկ Սլովենիան՝ 6 միավոր:
Top-News.am


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են 1 տարի առաջ ծանր մարմնական վնասվածք պատճառած անձին
Մանչեսթեր Սիթին սեփական հարկի տակ հաղթեց Նորվիչին
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը