Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
«Հրազդան» մարզադաշտում միջազգային չափանիշներին համապատասխան վազքուղի կստեղծվի «Ոսկե ծիրան» կինոփառատոնի բացման ավանդական ձևաչափին առաջարկվում է նոր մոտեցում Բասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը մեկնել է Բրատիսլավա Երկամարտի 301 կգ արդյունքով ծանրորդ Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն է Ֆրանսիան պարզվեց շատ ավելի ուժեղ է Մարոկկոյից. Գեղամ Նազարյան ԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրա Օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-5 աստիճանով Աթենքում քննարկվել է կենդանիների պաշտպանության ոլորտի համագործակցությունը Բենիամին Նեթանյահուի և Դոնալդ Թրամփի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց Սևանա լճի պահպանությունը՝ բնապահպանական և տնտեսական կարևոր հիմնախնդիր Կոնգոյում էբոլայից մեկ օրում 25 մարդ է մահացել Հարավային Իսպանիայում անտառային հրդեհի հետևանքով կան զոհեր և անհայտ կորածներ. BBC

«Հրազդան» մարզադաշտում միջազգային չափանիշներին համապատասխան վազքուղի կստեղծվի«Ոսկե ծիրան» կինոփառատոնի բացման ավանդական ձևաչափին առաջարկվում է նոր մոտեցումԲասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը մեկնել է ԲրատիսլավաԵրկամարտի 301 կգ արդյունքով ծանրորդ Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն էՖրանսիան պարզվեց շատ ավելի ուժեղ է Մարոկկոյից. Գեղամ ՆազարյանԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրաՕդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-5 աստիճանովԱթենքում քննարկվել է կենդանիների պաշտպանության ոլորտի համագործակցությունըԲենիամին Նեթանյահուի և Դոնալդ Թրամփի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույցՍևանա լճի պահպանությունը՝ բնապահպանական և տնտեսական կարևոր հիմնախնդիր Կոնգոյում էբոլայից մեկ օրում 25 մարդ է մահացելՀարավային Իսպանիայում անտառային հրդեհի հետևանքով կան զոհեր և անհայտ կորածներ. BBCԱյսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը. ինչպես օգտվելԱՀԾ-ին կարող է վերապահվել շենքերի տանիքներին կապի սարքավորումներ տեղակայելու համաձայնություն տալու լիազորությունՀունգարիայում հանրահավաք է տեղի ունեցել ի պաշտպանություն նախագահի և ընդդեմ վարչապետիԻրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումներըՈւկրաինան դրոններով հարձակվել է Ազովի նավթաբազաների վրաՆովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանքՀրադադարը կրկին վտանգի տակ․ Իրանը հայտարարել է ամերիկյան ռազմական օբյեկտներին հարվածելու մասին Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի օգոստոսի 10-31-ըԺողովրդագրական պատկերը Հայաստանում՝ 2026 թվականիհունվար-մայիսինՀուլիսի 11-ին՝ ժամը 13:00-ից սկսած` մուտքը «Գառնի» արգելոց-թանգարան կգործի Triangulum Community-ի կազմակերպած էլեկտրոնային երաժշտության փառատոնի տոմսերովՎարդավառի տոնի կապակցությամբ Երեւանում կլինեն փակ փողոցներԹուրքիան С-400-ներ է վաճառել Պարսից ծոցի երկրներից մեկին. HürriyetԺամանակավորապես փակ կլինի տրանսպորտային միջոցների մուտքը Հանրապետության հրապարակ և հարակից փողոցներՀԾԿՀ նախագահը մասնակցել է կարգավորող հանձնաժողովների ղեկավարների բարձր մակարդակի քննարկմանըԲացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի կողմից չստուգաչափված սարքավորումների շահագործման դեպք. ՇՎՏՄՋերմուկի համայնքային ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտելԱնհայտ զինված անձինք Այաթոլլահ Խամենեիի դամբարանի մոտ սպանել են չորս մարդուԿոռուպցիոն գործեր հսկող դատախազներն ընտրական հանցագործությունների վերաբերյալ 43 քրեական վարույթ՝ 153 անձի վերաբերյալ, հանձնել են դատարանՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-ից 30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներըԿադրային փոփոխություններ՝ դատախազությունումԻրանի շուրջ լարվածությունը չի թուլանումՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԱյաթոլլա Ալի Խամենեին հուղարկավորվեց իմամ Ռեզայի դամբարանումՖրանսիան առավելության հասավ 2:0 հաշվովԱրաղչին Օմանի և Թուրքիայի արտգործնախարարների հետ քննարկել է տարածաշրջանում վերջին զարգացումներըՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-ից 30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներըԺաննա Անդրեասյանն այցելել է Փարիզի Hôtel Drouot աճուրդային կենտրոնՖլորիդայի օդանավակայաններից մեկը վերանվանվել է Թրամփի անունովՄոլդովայի ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչել Գագաուզիայի հատուկ կարգավիճակի մասին օրենքի մի շարք դրույթներԱրագածոտնի մարզի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ ճանաչվել է հանրության գերակա շահՀայտնաբերվել է 10 կգ մարիխուանա և 1 կգ-ից ավելի մեթամֆետամին․ ՆԳՆ ոստիկանությունՀայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների թիմը երևանյան ԵԱ-ի կիսաեզրափակչում էՔննարկվել են «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքներին վերաբերող հարցերԴատարանը երկարացրել է Սամվել Կարապետյանի տնային կալանքըՎաղարշակ Հակոբյանը հեռանում է ԱԺ-ից, բայց մնում է ՔՊ անդամ․ գործունեությունը կշարունակի մասնավոր ոլորտումՀայաստանը շուրջ 80 տոննա մարդասիրական օգնություն է հանձնել ԼիբանանինՏավրոս Սափեյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցԲունդեսթագը մերժել է Ուկրաինային անհապաղ աջակցություն տրամադրելու նախագիծը
Հայաստան

Իշխանությունները Արմեն Չարչյանին հատուկ են ընտրել

«Արմեն Չարչյանի նկատմամբ հաշվի առնելով իր առողջական վիճակը, դաժան վերաբերմունք է ցուցաբերվում, այստեղ չի կարող լինել երկու կարծիք»,-այս մասին Yerevan.Today-ի հետ զրույցում ասել է իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը, նկատելով պետք է անհապաղ վերանայվի պրոֆեսորի խափանման միջոց կալանքը։

Նշենք, որ երեկ պրոֆեսոր, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի առողջական վիճակը սրվել է։ Պրոֆեսորը սրտամկանի սուր կաթված է տարել հենց կալանավայրում։

«Խախտումները վերաբերվում են Եվրոպական կոնվենցիայի բոլոր այն հոդվածներին, որտեղ խոսքը գնում է այդ մարդու կյանքի, մարդու արդար դատավարության իրավունքի և այս երկու իրավունքներն էլ տվյալ դեպքում վտանգված են։ Այդ առումով հորդորում եմ մեր իրավապահ և դատական մարմիններին թողնել մի կողմ ամեն ինչ, որովհետև իշխանությունները անցողիկ են, և լինել հավատարիմ միջազգային իրավունքին և ազգային օրենսդրությանը։ Չարժե ընկնել անցողիկ իրավիճակների հետևից»,- նշել է Ալավերդյանը։

Իրավապաշտպանի խոսքով, իշխանությունները Արմեն Չարչյանին հատուկ են ընտրել և հատուկ են նախքան դատավճիռը անազատության մեջ պահելով պատժում․

«Արմեն Չարչյանը շատ հստակ դրսևորել է իր մոտեցումները այս իշխանությունների նկատմամբ՝ արտահայտելով բավական տարածված կարծիք, որ այս իշխանությունները չեն կարողանում ապահովել պետական անվտանգությունը, և նաև պարոն Չարչյանը հայտնել է իր կարծիքը, թե ում է սատարում։ Արտահայտել կարծիքը և տարածել կարծիքը՝ այս երկուսը մարդու իրավունքների սուրբ արտահայտումն է։ Չարչյանը պատահական չի ընտրված, նա բավական հայտնի գիտնական է, բժիշկ է, ղեկավար, հիմա այդպես ցույց են տալիս՝ նայեք հա՜, եթե մենք այդպես ենք վերաբերվում ոչ շարքային քաղաքացուն, պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կանենք մենք մնացածի հետ։ Սա ավելի շատ զգուշացում է այլոց, որ ռիսկ չանեն արտահայտել իրենց կարծիքը, որը բացական է այս իշխանությունների վերաբերյալ։ Սա մեթոդ է որը կիրառվում է ոչ առաջին անգամ։ Նույնը կարելի է ասել նաև Սյունիքի համայնքապետերի մասին»։

Ըստ Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանի, իԻշխանությունները փորձում են լռեցնել ընդդիմադիր քաղաքական գործիչներին և առաջին հերթին պատգամավորներին:

«Ընդ որում, յուրաքանչյուր պատգամավորի պարագայում ընտրվում է ուրույն մեթոդ, մի պարագայում դա պարզապես որոշ օրենքների, Սահմանադրության խախտումներով բանտարկումն է, ես խոսում եմ քաղաքապետերի մասին, իսկ պրոֆեսոր Չարչյանի պարագայում, դա ոչ միայն անօրինական կալանավորումն է, այլ նաև վտանգ կա կյանքի ու առողջության համար: Պարոն Չարչյանն ունի առողջական լուրջ խնդիրներ և հետաքրքիր է, որ մարդը, ով իր կյանքի ընթացքում հարյուրավոր կյանքեր է փրկել, այս պահին ինքն է վտանգված իշխանությունների կամայականությունների արդյունքում»,- ասել է Հ. Մամիջանյանը:

Պատգամավորի կարծիքով՝ այն, ինչ իշխանությունների կողմից արվում է Արմեն Չարչյանի դեմ տոտալիտարիզմի դրսևորում է.

«Պետք է ասեմ, որ իրենք չարաչար սխալվում են, որովհետև ընդդիմադիրների շարքերում չկան այնպիսի մարդիկ, ովքեր վախենան ինչ-որ շինծու քրեական գործերից, ձերբակալություններից, կալանավորումներից: Իրենք այլ մեթոդ պետք է ընտրեն, որովհետև մենք նման բաներից չենք վախենում:

Ես կարծում եմ, որ իրենք ամեն ինչ անելու են մեզ լռեցնելու համար, բայց ես առնվազն «Պատիվ ունեմ» դաշինքի անունից, վստահ եմ նաև «Հայաստան» դաշինքի տրամաբանությունն էլ է հուշում, որ մեզ նման ձևով լռեցնել չեն կարողանալու, ինչ ուզում է թող անեն»,- նշել է Հ. Մամիջանյանը:

NEWS.am-ի հետ զրույցում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանն ասել է, որ եթե դատախազության համար գերակայող լիներ իրավունքը, հումանիստական վարքագիծը, որը գրված է օրենքով, ապա «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Իզմիրլյան» ԲԿ նախկին տնօրեն Արմեն Չարչյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի փոփոխման հարցով անհապաղ դատական նիստ հրավիրելու նախաձեռնությամբ հանդես կգար։

«Եվ այս պայմաններում դեռ չենք լսել Դատախազության կողմից որեւէ գործողության մասին, չենք լսել, օրինակ՝ անհապաղ դատական նիստ է հրավիրվում. սա լուրջ խնդիր է։ Այս ամենը քաղաքական վրեժխնդրություն է, սա զուտ խոշտանգում չէ, սա մարդու կյանքի իրավունքի ոտնահարում է։ Պետք է կալանքն անհապաղ վերացվի։ Դատախազներն այստեղ շահագրգռված չեն իրավունքով, արդարության սկզբունքով»,- նշել է պատգամավորը։

Վարդևանյանի խոսքով՝ Արմեն Չարչյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում, ըստ նրա, այստեղ երկրորդ կարծիքի հնարավորությունը չկա.

«Կալանավորումը տեղի է ունեցել օրենքի կոպտագույն խախտմամբ Վերաքննիչ քրեական դատարանի փաստացի դատավոր Ռուբիկ Մխիթարյանի կողմից։ Այն, որ պարոն Չարչյանն ուներ առողջական խնդիրներ, բոլորին էր հայտնի՝ թե իրավապահներին, թե դատախազին, թե դատարանին։ Չնայած պատգամավորի անձեռնմխելիությանը, դրսեւորած պատշաճ վարքագծին, առողջական խնդիրներին, կալանավորումն ընտրեցին որպես խափանման միջոց։ Փաստն այն է, որ պրոֆեսոր Չարչյանի առողջական վիճակը ծայրահեղ վատթարացել է»,- ասել է նա։

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն օգոստոսի 23-ին Չարչյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ դատախազության բողոքը բավարարել էր։ Դատարանի որոշումից հետո Արմեն Չարչյանը սեփական նախաձեռնությամբ գնացել էր քրեակատարողական հիմնարկ, ապա՝ կալանավորվել։ Օգոստոսի 30-ին հայտնի դարձավ, որ Չարչյանի առողջական վիճակը վատթարացել է, ու նա տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց։

Նշենք, որ Չարչյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ ՔՕ 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-դ կետի հատկանիշներով (ընտրողներին կաշառք տալը, կաշառք ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը):