Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Երբ նա բարկանում է, անմիջապես անցնում է գերմաներենի կամ անգլերենի Նախարար Դավիթ Թադևոսյանն ու ԵՄ հանձնակատար Մարթա Կոսը քննարկել են թվային ենթակառուցվածքների անվտանգության հարցեր Ինչպես օգտվել ԵՄ կողմից Հայաստանին տրամադրված առևտրի ազատականացման ժամանակավոր միջոցներից. ուղեցույց Ռումբի սպառնալիքի պատճառով Իտալիայում դպրոցներից տարհանումներ են իրականացրել Cybertruck էլեկտրական պիկապների արտադրությունը կդադարեցվի Աշխարհին անհրաժեշտ է անվտանգության արդար համակարգ Էբոլայի վարակակիրների թիվը Կոնգոյում գերազանցել է 11 հազարը Մենք որևէ առնչություն չունենք դրա հետ, և դա մեզ չի վերաբերում Քննարկվել են Հայաստանի և Ֆինլանդիայի միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման հարցեր Ինչու է վտանգավոր մեքենա վարելիս էներգետիկ ըմպելիք օգտագործելը Պոլսո Հայոց պատրիարքն ընդունել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարին Մարզչական շտաբում լրջորեն մտահոգված են թիմի առանցքային խաղացողի առողջությամբ

Երբ նա բարկանում է, անմիջապես անցնում է գերմաներենի կամ անգլերենիՆախարար Դավիթ Թադևոսյանն ու ԵՄ հանձնակատար Մարթա Կոսը քննարկել են թվային ենթակառուցվածքների անվտանգության հարցերԻնչպես օգտվել ԵՄ կողմից Հայաստանին տրամադրված առևտրի ազատականացման ժամանակավոր միջոցներից. ուղեցույցՌումբի սպառնալիքի պատճառով Իտալիայում դպրոցներից տարհանումներ են իրականացրելCybertruck էլեկտրական պիկապների արտադրությունը կդադարեցվիԱշխարհին անհրաժեշտ է անվտանգության արդար համակարգԷբոլայի վարակակիրների թիվը Կոնգոյում գերազանցել է 11 հազարըՄենք որևէ առնչություն չունենք դրա հետ, և դա մեզ չի վերաբերումՔննարկվել են Հայաստանի և Ֆինլանդիայի միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման հարցերԻնչու է վտանգավոր մեքենա վարելիս էներգետիկ ըմպելիք օգտագործելըՊոլսո Հայոց պատրիարքն ընդունել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարինՄարզչական շտաբում լրջորեն մտահոգված են թիմի առանցքային խաղացողի առողջությամբԴիմակայելու արվեստՀՀ ֆինանսների նախարարը շինարարության ակտիվության աճը կապել է Հայաստանի ներդրումային գրավչության հետԱռաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա Երբ թիմը հոգնում է, բայց շարունակում է նույն ռիսկային ոճով պաշտպանվել, վտանգը կրկնապատկվում էՀարստացված ուրանը Իրանի ազգային հարստությունն էԱպօրինի զենք-զինամթերքի հայտնաբերում և կամավոր հանձնումՊենտագոնը հաստատել է Լեհաստանում ամերիկյան ռազմաբազայի կառուցումըՆիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել COP31-ի առաջնորդների գագաթնաժողովի տեսալուսանկարահանման արարողությունիցՀամայնքների համաչափ և կայուն զարգացումը մեր Կառավարության ծրագրային կարևոր առաջնահերթություններից ենԱԺ-ում քննարկվել է սոցիալական ծախսերից ՀԿ-ներին, ԶԼՄ-ներին և կուսակցություններին գումար ուղղելու նախագիծըՎահե և Վիգեն Բադալյանները հայց են ներկայացրել 1in.am-ի դեմ՝ գործարար համբավի պաշտպանության պահանջովՔոչարյանին կալանավորելու որոշումը բողոքարկվել է վերաքննիչ դատարան100 գաղափար Հայաստանի համար63–72 տարեկան քաղաքացիները կարող են բիզնես նախաձեռնություններ սկսելՄարզչական շտաբը պարզապես որոշել է կանխարգելիչ քայլի դիմելՀեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկածանքով  Գերմանիան արգելել է չինական մեքենաների մուտքը ռազմական օբյեկտներTotal Chess World Championship Tour Pilot մրցաշարի կայծակնային փուլում հաղթել է Մագնուս ԿառլսենըՌուսաստանի գլխավոր թիրախը դարձել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտըՆորթ Հոլիվուդում ավտոմեքենան մխրճվել է մարդկանց մեջ. առնվազն երեք մարդ է զոհվել«Հանրապետություն» կուսակցության անդամ Դավիթ Հարությունյանն ընտրվել է Եղեգնաձորի համայնքապետՔԿԾ-ն ներկայացրել է Արսեն Գևորգյանի մահվանը նախորդող իրադարձությունների ժամանակագրությունըՍտեփանավանում համայնքապետ է ընտրվել «Գործարար» կուսակցության թեկնածու Արմեն ԳրիգորյանըՀայտնաբերվել է 351 ոչ սթափ վարորդ (տեսանյութ)Կոտայքի բաժնի համայնքային ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԲայդենի այցի դեմ բողոքի ակցիայի ընթացքում առնվազն երկու մարդ բերման է ենթարկվելՊատրաստ ենք առաջնորդների մակարդակով հանդիպման. ԶելենսկիՋոն Թյունը Սենատում կմնա հանրապետականների առաջնորդՍլովակիան ինքնիշխան պետություն է և ինքնուրույն է որոշում արտաքին քաղաքականության հարցերըԷդուարդ Սպերցյանը հավաքականի ճամբարում կշարունակի վնասվածքից ապաքինման գործընթացըԿիպրոսի հավաքականը ժամանել է ՀայաստանԱնվտանգության սպառնալիք iPhone-ներում. Ի՞նչ անելԻնչ նամակ է թողել Թրամփը ԲայդենինՔննարկվել են կառուցապատման ծրագրերի իրականացման ընթացքում ջրային ենթակառուցվածքներին առնչվող խնդիրները3.6 միլիոն դրամ տուգանք և հաղորդում հանցագործության մասինԴոնբասի հարցը միայն տարածքային կամ քառակուսի կիլոմետրերի խնդիր չէՌուսաստանը հայտարարել է Կալինինգրադում լեհական լրտեսական ցանց բացահայտելու մասինՀամայնքային հողերը վերադարձնում ենք երևանցիներին․ Տիգրան Ավինյան
Թոփ-լուրեր

Այն ինչ եղավ Սյունիքում, կարող է վաղը լինել Տավուշում

Ադրբեջանցիները, չնայած ռուսաստանցի խաղաղապահների ներկայությանը, երեք օր առաջ վերցրին ու փակեցին Կապանը Գորիսին կապող ճանապարհը, արտաքին աշխարհից կտրելով չորս հայկական գյուղ:

Վարչապետի պաշտոնը զբաղեցնող նիկոլը վերցրեց ու արդարացրեց ադրբեջանցիների քայլը, հայտարարելով, թե իրենք փակել են իրենց տարածքով անցնող ճանապարհի հատվածը: Ավելին, ասաց, որ մենք ունենք գրունտային լավ ճանապարհ:

Գորիս-Կապան ճանապարհի մի փոքրիկ հատվածը, իրոք, դեռ խորհրդային տարիներին անցնում էր Ադրբեջանական ԽՍՀ տարածքով: Ընդամենը մի փոքրիկ հատված, որն այն ժամանակ խնդիր չէր կարող ստեղծել: Հիմա իրավիճակը բոլորովին այլ է: Եթե առաջ Հայաստանն ու Ադրբեջանը մի պետության կազմում էին, ապա հիմա առանձին պետություններ են, ավելին՝ թշնամական պետություններ են:

Երբ անցած տարվա նոյեմբեր-դեկտեմբերին Սյունիքի համայնքապետերը, հանրության առողջ հատվածը աղաղակում էր, թե չի կարելի հետ քաշվել GPS ով որոշված սահմանները, գործող վարչախումբն ընդդիմանում էր եւ հայտարարում, թե դա արվում է անվտանգության նկատառումներով: Հիմա տեսնում ենք այդ անվտանգության հետեւանքները:

Հիշենք, թե ինչ մեծ արագությամբ էին որոշվում սահմանները Սյունիքում, ընդ որում, բոլորն են հիշում, որ սահմանազատման ժամանակ հիմք էր ընդունվում Գուգլի քարտեզը: Հիմա ամենակարեւորը՝ Գուգլը ինչ-ինչ պատճառներով, դեռ տարիներ առաջ հայ-ադրբեջանական սահմանի գիծը մի փոքր ձախ կամ արեւմուտք տարավ: Քարտեզում դա աննշան է: Մասնագետներից բացի դա որեւէ մեկը չի նկատի, բայց այդ աննշան փոփոխման պատճառով հայաստանյան հսկա տարածքներ նշված են որպես ադրբեջանական: Այդ թվում եւ Գարիս-Կապան ճանապարհի այլ հատվածներ եւս այդ քարտեզով հայտվում են Ադրբեջանում:  

Ակնհայտ է, որ այս պատերազմին Ադրբեջանը վաղուց էր պատրաստվում, անգամ համագործակցելով Գուգլի հետ:

Եթե հայկական զինված ուժերը այդքան արագ հետ չբերվեին, ապա այսօր Սյունիքում խնդիր չէինք ունենա, այլ հանգիստ եւ անվտանգ պայմաններում կպատրաստվեինք սահմանազատմանը եւ սահմանագծմանը:

Հիմա Սյունիքը վտանգի մեջ է, հիմա գյուղեր կան, որոնք անգամ սննդի խնդիր ունեն:

Հիմա մեկ այլ հիշեցում. նախընտրական արշավի ժամանակ, Դիլիջանում նիկոլը կրկին պնդեց, թե այո, անկլավները պետք է փոխանակվեն: Ընդգծենք, որ նոյեմբերի 9-ի փաստաթղթում նման կետ եւ պահանջ չկա: Մնում է կռահել, թե այդ ինչ մղումով է նիկոլը ցանկանում Տավուշում եւ Արարատում սահմանային փոփոխություններ իրականացնել:

Անկասկած, նման փոփոխություն չի կարելի թույլ տալ, բայց փորձեք մի պահ պատկերացնել, որ այն իրականություն է դառնում: Նախ, փոփոխությունները եթե արվեն GPS ով, ապա հայաստանյան հսկայական տարածքներ նվիրելու ենք Ադրբեջանին, բայց ամենակարեւորն այն է, որ Ադրբեջանը վերահսկելու է Իջեւանից դեպի Ադրբեջանի սահման եւ Վրաստանի սահման միջպետական երկու կարեւոր ճանապարհները, բացի այդ վերահսկելու է դեպի Բերդի տարածաշրջան, նախկին Շամշադինի շրջան տանող միակ նորմալ ճանապարհը, վերահսկելու է Տավուշի մարզերի մի քանի բնակավայրերի միջեւ ճանապարհը:

Եւ եթե մի օր Ադրբեջանը որոշեց փակել Գորիս-Կապան ճանապարհը, ապա մի օր էլ կարող է որոշել եւ փակել Տավուշով անցնող գերկարեւոր ճանապարհները, չնայելով այնտեղ պարզված ռուսաստանցի խաղաղապահների դրոշներին, որից հետո նիկոլը կարող է ասել՝ փակել են իրենց տարածքով անցնող ճանապարհըները: Ընդամենը:

Մի՞թե այս ապագան եք ցանկանում, մի՞թե չեք հասկանում, որ այս քայլերով փորձ է արվում իրականություն դարձնել այն, ինչ նախօրեին ասաց Ալիեւը՝ Հայաստանն այլեւս անկախ պետություն չէ: Այո, եթե Ադրբեջանին հանձնեք նաեւ Տավուշի ճանապարհները, ապա մենք այլեւս չենք կարող ասել, որ ունենք պետություն...

Top-News.am