Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն արձագանքել է իր ընտանեկան հարաբերությունների վերաբերյալ ԱՄՆ նախագահի հայտարարությանը։ Նա դրանք անվանել է «ոչ վայել եւ ոչ արժանապատիվ», որոնք «պատասխանի արժանի չեն»։ Միաժամանակ Մակրոնը պատասխանել է Թրամփ-ի՝ ՆԱՏՕ-ի հասցեին հնչեցրած քննադատություններին։
«Կարծում եմ՝ չափազանց շատ խոսակցություններ կան, եւ դրանք բոլորը անկապ են։ (…) Պետք է լուրջ լինել։ Երբ ուզում են լուրջ խոսել, ամեն օր չեն ասում հակառակը այն բանի, ինչ ասել էին նախորդ օրը։ (…) Բոլորիս պետք է կայունություն, հանգստություն, վերադարձ խաղաղությանը։ (…) Սա շոու չէ, ներկայացում չէ, խոսքը խաղաղության եւ պատերազմի մասին է»,- Մակրոնի խոսքերն է մեջբերում RFI-ն։
Ֆրանսիայի նախագահը ամերիկացի պաշտոնակցին մեղադրել է, որ նա «դատարկում է» ՆԱՏՕ-ն բովանդակությունից՝ կասկածի տակ դնելով ԱՄՆ-ի հավատարմությունը ռազմաքաղաքական դաշինքին։
«Կարծում եմ՝ ՆԱՏՕ-ի նման դաշինքները արժեքավոր են հենց այն բանի շնորհիվ, որի մասին չեն խոսում՝ այսինքն՝ դրանց հիմքում ընկած վստահության։ Եթե ամեն օր կասկած եք սերմանում ձեր դաշնակիցների նկատմամբ պարտավորություններին ձեր հավատարմության մեջ, դուք զրկում եք դաշինքը բովանդակությունից»,- ասել է Մակրոնը։
Ֆրանսիայի նախագահը նաեւ «անիրատեսական» է անվանել Հորմուզի նեղուցը ուժով բացելու հնարավորությունը, նշելով նման գործողության «բազմաթիվ ռիսկերի» մասին։
«Այն կձգձգվի անորոշ ժամանակով եւ ռիսկերի կենթարկի բոլոր նրանց, ովքեր անցնում են այդ նեղուցով՝ ենթարկվելով ափամերձ հարվածների՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կողմից, ինչպես նաեւ բալիստիկ հրթիռների հարվածների վտանգին… բազմաթիվ ռիսկեր»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։
Մակրոնը կրկնել է, որ Հորմուզի նեղուցում ազատ նավարկության վերականգնումը «կարող է ապահովվել միայն Իրանի հետ պայմանավորվածությունների շրջանակում»։
ԱՄՆ-ի եւ Իսրայելի կողմից Իրանի դեմ վարվող պատերազմը չի կարող լուծել Թեհրանի միջուկային ծրագրի խնդիրը, շեշտել է Էմանուել Մակրոնը։
«Նույնիսկ մի քանի շաբաթով նախատեսված նպատակային ռազմական գործողությունը երկարաժամկետ հեռանկարում չի լուծի միջուկային խնդիրը։ … Միայն խորքային բանակցությունների եւ համաձայնության միջոցով … կարելի է ապահովել երկարաժամկետ վերահսկողություն եւ բոլորի համար պահպանել խաղաղությունն ու կայունությունը»,- նշել է Մակրոնը։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում