Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտը» վիճակահանության երրորդ զամբյուղում է
ՈւԵՖԱ-ի նորաստեղծ մրցաշար Կոնֆերենցիաների լիգայում հայտնի են դարձել խմբային փուլի բոլոր մասնակիցները: Վիճակահանությունը տեղի կունենա օգոստոսի 27-ին և կսկսվի Երևանի ժամանակով 15:30-ին:
Հայաստանի չեմպիոն Երևանի «Ալաշկերտը» վիճակահանության ընթացքում կլինի երրորդ զամբյուղում: Իտալական «Ռոման» հայտնվել է առաջին զամբյուղում:
Առաջին զամբյուղ. «Ռոմա» (Իտալիա), «Տոտենհեմ» (Անգլիա), «Բազել» (Շվեյցարիա), «Սլավիա» (Չեխիա), «Կոպենհագեն» (Դանիա), «Գոնտ» (Բելգիա), «ԱԶ Ալկմար» (Հոլանդիա), ԼԱՍԿ (Ավստրիա):
Երկրորդ զամբյուղ. «Ֆեյենորդ» (Հոլանդիա), «Ղարաբաղ» (Ադրբեջան), «Մաքաբի Թել Ավիվ» (Իսրայել), ՊՍՕԿ (Հունաստան), «Ռեն» (Ֆրանսիա), «Պարտիզան (Սերբիա), «Կլուժ» (Ռումինիա), «Զարյա» (Ուկրաինա):
Երրորդ զամբյուղ. «Ունիոն Բեռլին» (Գերմանիա), ԲԿՄԱ (Սոֆիա, Բուլղարիա), «Վիտես» (Հոլանդիա), «Սլովան» (Սլովակիա), «Յաբլոնեց» (Չեխիա), «Ալաշկերտ» (Հայաստան), «Ֆլորա» (Էստոնիա), «Կայրաթ» (Ղազախստան):
Չորրորդ զամբյուղ. «Լինքոլն» (Ջիբրալթար), «Ռանդերս» (Դանիա), «Անորտոսիս» (Կիպրոս), «Օմոնիա» (Կիպրոս), ՀԻԿ (Ֆինլանդիա), «Մաքաբի Հայֆա» (Իսրայել), «Բուդե-Գլիմտ» (Նորվեգիա), «Մուրա» (Սլովենիա):
Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի կմեկնարկի սեպտեմբերի 16-ին և կավարտվի դեկտեմբերի 9-ին:


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են 1 տարի առաջ ծանր մարմնական վնասվածք պատճառած անձին
Մանչեսթեր Սիթին սեփական հարկի տակ հաղթեց Նորվիչին
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը