Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից Քաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումները Թուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանը Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածք ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիր Արևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահ Քոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտ Կասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունը Էնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլը ՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանը Կրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկությունները Ինչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբ

Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչՄշակութային վերածնունդ Դիլիջանում. առաջին համերգը կնվիրվի կոմպոզիտոր Արամ ԽաչատրյանինՄանվել Վարդանյանը Եվրոպայի մինչև 10 տարեկանների կայծակնային շախմատի փոխչեմպիոնն է«Հրազդան» մարզադաշտում միջազգային չափանիշներին համապատասխան վազքուղի կստեղծվի«Ոսկե ծիրան» կինոփառատոնի բացման ավանդական ձևաչափին առաջարկվում է նոր մոտեցումԲասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը մեկնել է ԲրատիսլավաԵրկամարտի 301 կգ արդյունքով ծանրորդ Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն էՖրանսիան պարզվեց շատ ավելի ուժեղ է Մարոկկոյից. Գեղամ ՆազարյանԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրաՕդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-5 աստիճանովԱթենքում քննարկվել է կենդանիների պաշտպանության ոլորտի համագործակցությունըԲենիամին Նեթանյահուի և Դոնալդ Թրամփի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույցՍևանա լճի պահպանությունը՝ բնապահպանական և տնտեսական կարևոր հիմնախնդիր Կոնգոյում էբոլայից մեկ օրում 25 մարդ է մահացելՀարավային Իսպանիայում անտառային հրդեհի հետևանքով կան զոհեր և անհայտ կորածներ. BBCԱյսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը. ինչպես օգտվելԱՀԾ-ին կարող է վերապահվել շենքերի տանիքներին կապի սարքավորումներ տեղակայելու համաձայնություն տալու լիազորությունՀունգարիայում հանրահավաք է տեղի ունեցել ի պաշտպանություն նախագահի և ընդդեմ վարչապետիԻրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումներըՈւկրաինան դրոններով հարձակվել է Ազովի նավթաբազաների վրաՆովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանքՀրադադարը կրկին վտանգի տակ․ Իրանը հայտարարել է ամերիկյան ռազմական օբյեկտներին հարվածելու մասին Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի օգոստոսի 10-31-ըԺողովրդագրական պատկերը Հայաստանում՝ 2026 թվականիհունվար-մայիսինՀուլիսի 11-ին՝ ժամը 13:00-ից սկսած` մուտքը «Գառնի» արգելոց-թանգարան կգործի Triangulum Community-ի կազմակերպած էլեկտրոնային երաժշտության փառատոնի տոմսերովՎարդավառի տոնի կապակցությամբ Երեւանում կլինեն փակ փողոցներԹուրքիան С-400-ներ է վաճառել Պարսից ծոցի երկրներից մեկին. HürriyetԺամանակավորապես փակ կլինի տրանսպորտային միջոցների մուտքը Հանրապետության հրապարակ և հարակից փողոցներՀԾԿՀ նախագահը մասնակցել է կարգավորող հանձնաժողովների ղեկավարների բարձր մակարդակի քննարկմանըԲացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի կողմից չստուգաչափված սարքավորումների շահագործման դեպք. ՇՎՏՄ
Հայաստան

Ադրբեջանը թքած ունի իր 50 զինվորի հետ ինչ կլինի. հստակ հրաման են կատարում. Ազատամարտիկը կարծում է, որ նրանց անգամ ծեծելով կարելի է հետ շպրտել

Ադրբեջանական կողմը, փակելով Կապան-Գորիս միջպետական ճանապարհի Կարմրաքար-Շուռնուխ հատվածը, փորձում է իրականացնել հերթական սադրանքը։ Ազատամարտիկ Եփրեմ Մարգարյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նկատեց, որ ճանապարհը փակելը տրամաբանությունից զուրկ է։ Վստահ է՝ ոչինչ հենց այնպես չի արվում։ Թե ի՞նչ են ծրագրել ադրբեջանցիները, հստակ չէ։ Ըստ ազատամարտիկի՝ գուցե թշնամին նորից ուզում է ցույց տալ իր դոմինանտությունը, կամ ներկայացնել, թե ցանկացած ժամանակ կարող են անել այն, ինչ կցանկանան։

«Տրամաբանությունից զուրկ է, 50 հոգի կանգնել է ճանապարհի վրա։ Ակնհայտ է, որ հրաման են կատարում, բայց թե դա ինչ նպատակ է հետապնդում դա այս լարված իրավիճակում, հստակ չէ»։

Ազատամարտիկը նկատեց, որ նշված հատվածում թշնամին կտրուկ գործողությունների չէր դիմում, միջադեպեր չէր գրանցվում։ Դեպքերը միայն Իշխանասարի մոտ էին գրանցվում։ Սակայն 50 զինվորի՝ ճանապարհի վրա կանգնելը հստակ նպատակ ունի։

«Ադրբեջանը թքած ունի իր 50 զինվորի հետ ինչ կլինի։ Կարևորը սադրանքը տեղ հասնի, բայց հայկական կողմն էլ փորձում է բանակցային միջոցով հասկացնել, որ բացեն ճանապարհը, ուղղակի իրենց կողմից չեն պատասխանում, իրենց հրամանատարության կողմից պատասխան չկա, ուստի զգում ես, որ հրաման կա, որը իրենք կատարում են»․

Չնայած գործում է Տաթևով դեպի Կապան տանող այլընտրանքային ճանապարհը, այնուամենայնիվ, Մարգարյանին զարմացնում է ռուս խաղաղապահների անգործությունը։ Ըստ ազատամարտիկի՝ բոլոր այլ հատվածերում, օրինակ՝ Արավուսում, ցանկացած միջադեպի արագ արձագանքում են։

«Պետական մարմինները պետք է լուծեն այս հարցը՝ կամ դիվանագիտական ճանապարհով, կամ պետք է ուժ կիրառել՝ ծեծելով հետ շպրտել։ Ուղղակի իրենց տեր ու տիրակալ են զգում, իրենց երևի այդ արտոնությունը տրված է։ Իրենց լկտիության սահմանը չափ ու սահման չունի։ Ոնց է իրենց զինվորը մտել Մարտակերտ, իր համար լողացել, հաց կերել։ Պետք է ուժեղացված ծառայություն լինի»։

Ազատամարտիկը վստահեցնում է՝ բանակցություններին ադրբեջանական կողմը չի պատասխանում։ Մարգարյանը ինքը մի քանի անգամ բանակցություններին ներկա է եղել ու նկատել՝ երբ նպատակահարմար են գտնում պատասխանելու, կպատասխանեն ու եթե հրամայված է լռել ու խնդիր կատարել, անհնար է պատասխան ստանալ թշնամուց։

«Հիմա էլ նույն կերպ պատասխան չկա, դրա համար եմ անտրամաբանական համարում սա։ Կարելի է ուղղակի ծեծել ու հետ շպրտել ։ Իրենք ուղղակի զենք չեն կիրառում, եկել են կանգնել ճանապարհին ու ուղղակի թույլ չեն տալիս անցնել։ Հիմա քանի որ սահմանազատումն էլ արված չէ, նման դեպքեր շատ են լինելու»։

Մարգարյանը նշեց, որ չի բացառվում Սյունիքի մյուս հատվածներում ևս լինեն նման միջադեպեր։ Լռությունը վտանգավոր է համարում ու ոչ ապահովություն։ Թշնամին լուռ պատրաստվում է, ամեն օր կատարում ինժեներական աշխատանքներ, դիրքեր կառուցում։

«Հակառակորդի կողմից կատարած ինժեներական աշխատանքները օր -օրի նկատելի են դառնում։ Ահռելի է։ Ուժեղ դիրքեր են պատրաստում։ Նույնիսկ այնպիսի դիրքեր, որոնց վնասազերծելը կարող է մի քիչ դժվար լինել։ Արկի համար կարող է անհասանելի լինի՝ արկը որ ընկնի վրաները, նույն էֆեկտիվությունը ցույց չի տա, ինչ-որ պետք էր։ Չեմ էլ բացառում, որ մի օր կոնֆլիկտը կսկսվի այդտեղ։ Մեր կողմից զսպվածություն ենք ցույց տալիս, քանի որ գիտենք՝ թիկունքում խաղաղ բնակչություն է, իրենք բարձունքների վրա են, ուստի դիրքապահները սառնասրտություն են ցուցաբերում, ու ամեն ինչի կրակով չեն պատասխանում»,- ասաց ազատամարտիկը։