Նախկին սոցապնախարարների կուսակցությունը Փաշինյանի պրոյե՞կտն Է
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Նախկին սոցապնախարարներ Մանե Թանդիլյանի եւ Մեսրոպ Առաքելյանի հիմնադրած «Ապրելու երկիր» կուսակցությունը, որի անդրանիկ համաժողովը տեղի ունեցավ անցած շաբաթ, որոշ տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանի պրոյեկտն է։ Կուսակցության ֆինանսական հովանավորներն են սփյուռքահայ գործարարներ Ռուբեն Վարդանյանն ու Նուբար Աֆեյանը, ինչպես նաեւ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։
Մեր աղբյուրները փոխանցում են, որ Փաշինյանը հունիսի 20-ի ընտրությունների հենց հաջորդ օրվանից պատրաստվում է հաջորդ արտահերթին, քանի որ տեսնում է, որ այս ընտրություններով քաղաքական ճգնաժամը չի լուծվել, եւ ապագա գործընթացները՝ դեմարկացիա, դելիմիտացիա, ճանապարհային միջանցք, կարող են անկանխատեսելի զարգացումների հանգեցնել եւ նոր ընտրությունների տանել, ուստի պետք է այսօրվանից պատրաստվել՝ դասեր քաղելով անցած ընտրություններից, մասնավորապես, հաշվի առնելով, որ «դուստր կուսակցություններից» որեւէ մեկը չարդարացրեց իր սպասելիքները եւ չմտավ ԱԺ։ Նոր պրոյեկտ հիմնելու անհրաժեշտությունը սրանով է բացատրվում»։
Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։


















































Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Կասեցվել է Վանաձորի գազալցակայաններից մեկի հեղուկ գազի վաճառքը
Ֆրանսիայի Լալիկ թանգարանից գողացել են 4 միլիոն եվրո արժողությամբ զարդեր. Le Parisien
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի վերջին խոշոր նավթավերամշակման գործարանին
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատութ...
«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները և կգնա Ազգային ժողով
Ինչո՞ւ է շոգին գլխացավն ավելի հաճախ լինում․ բժիշկը ներկայացնում է հիմնական պատճառներն ու խորհուրդներ...
Դոնալդ Թրամփը հատուկ դեր է խաղացել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգն առաջ մղելու գործո...
Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի ամբիոնի վարիչը մեղադրվում է հովանավորչության համար կաշառք ստան...
Սահմանազատում, ԹՐԻՓՓ և բարեփոխումներ. ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահը հանդիպել է ՀՀ-ում ԵՄ քա...