Եզդի օրենքով գողե՞ր են ժամանել Հայաստան
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Մեր տեղեկություններով, վերջերս Հայաստան են ժամանել եզդի օրենքով գողեր։ Ըստ լուրերի, նրանք իրենց երկրներում խնդիրներ են ունեցել իրավապահների հետ եւ որոշել են ապահով երկիր տեղափոխվել։ Օրենքով գողերը որոշակի գործարք են առաջարկել մեր իշխանություններին․ ապաստան ՀՀ-ում՝ օր-օրի ավելի լարվող քրեական իրավիճակը զսպելու դիմաց։ Իսկ Հայաստանում դանակահարություններն ու սպանությունները, օրը ցերեկով կրակոցներն այնքան են հաճախացել, որ մեր երկիրը մոտ է Սիցիլիա դառնալուն։
Իշխանությունը կարծում է, որ քրեական աշխարհի միջամտությունը, ինքնակառավարման լծակներ գործի դնելը կարող են իրավիճակը փոխել երկրում։ Այսինքն՝ այն, ինչ չեն կարողանում անել իրավապահները, կանեն գողերը։ Հայտնի են ժամանած օրենքով գողերի անունները՝ Նոդար եւ Դաթո։ Ասում են՝ նրանք նույնիսկ հանդիպել են վարչապետի հետ։ Ազգությամբ եզդի գողերի այցը Հայաստան արդեն խոսակցությունների թեմա է դարձել քրեական աշխարհում։ Սա ընկալվել է որպես դրսի եւ տեղի գողերի միջեւ առճակատման վտանգ, հայաստանյան գողականներին սանձելու միջոց։
Հայտնի է, որ Փաշինյանի ու հայաստանյան գողական աշխարհի հարաբերությունները բարդ են՝ «մեր գողականները» նրան չեն ընդունում, եւ պատճառը ոչ միայն նրա հայտարարած պայքարն է քրեական ենթամշակույթ կրող անձանց դեմ ու Քրեական օրենսգրքում համապատասխան հոդված ավելացնելը, այլեւ կրիմինալ աշխարհը չի ներում «երեխեքի գլուխն ուտելն ու հողերը հանձնելը»։ Իսկ եզդի օրենքով գողերի այցը Հայաստան նոր թեմա է ավելացրել այս հակասությունների մեջ։
Ի դեպ, լավատեղյակ անձինք նշում են, որ սա կարող է նաեւ Ուկրաինայի ու ՌԴ-ի հետ հարաբերություններում լարում առաջացնել՝ ՀՀ-ի կողմից նրանց հյուրընկալելը լավ չի դիտվի։
Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։


















































Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Կասեցվել է Վանաձորի գազալցակայաններից մեկի հեղուկ գազի վաճառքը
Ֆրանսիայի Լալիկ թանգարանից գողացել են 4 միլիոն եվրո արժողությամբ զարդեր. Le Parisien
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի վերջին խոշոր նավթավերամշակման գործարանին
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատութ...
«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները և կգնա Ազգային ժողով
Ինչո՞ւ է շոգին գլխացավն ավելի հաճախ լինում․ բժիշկը ներկայացնում է հիմնական պատճառներն ու խորհուրդներ...
Դոնալդ Թրամփը հատուկ դեր է խաղացել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգն առաջ մղելու գործո...
Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի ամբիոնի վարիչը մեղադրվում է հովանավորչության համար կաշառք ստան...
Սահմանազատում, ԹՐԻՓՓ և բարեփոխումներ. ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահը հանդիպել է ՀՀ-ում ԵՄ քա...