Ժամկետ կրճատելով ի՞նչ միջոցներով ենք այդ դատարկ հատվածները լցնելու. փորձագետը՝ բանակի հնարավոր փոփոխությունների մասին
Մենք դեռեւս շատ ճանապարհ ունենք, որ սահմանապահ զորքերը հսկեն մեր սահմանները, որովհետեւ սահմանապահ զորքերը հսկում են միայն այն սահմանները, որոնք խաղաղ են։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանը։
Նշենք, որ Կառավարության ծրագրում զինծառայության ժամկետի կրճատման եւ ԱԱԾ սահմանապահ զորքերի՝ սահմանները հսկելու վերաբերյալ է նշվում։
Մհեր Հակոբյանի դիտարկմամբ՝ հայաստանյան պայմաններում սահմանապահ զորքերը ֆունկցիոնալ առումով ի վիճակի չեն լինելու հսկել հայ-ադրբեջանական սահմանները.
«Սա ավելի շատ ծրագրային ինչ-որ տարբերակ է։ Այսինքն՝ փորձ է կատարվում ուղղակի մարդկանց մոտ քաղաքական տպավորություններ ստեղծել՝ իբրեւ ձեր երեխաներն այլեւս չեն ծառայի սահմանին։ Այս պահի դրությամբ ես իրական չեմ համարում սահմանապահ զորքերին հայ-ադրբեջանական սահման տանելը»։
Ռազմական փորձագետը նշեց՝ այստեղ այն իրավիճակն է, որտեղ պետք է հենց Զինված ուժերը հսկեն. «Օրինակ՝ հայ-վրացական սահմանին լարվածություն չկա, այնտեղ հսկողության ֆունկցիաներ են իրականացվում։ Այս դեպքում ունենք այսպես ասած՝ պասիվ պատերազմ, որ ամեն րոպե կարող է խորանալ։ Ունենք մի իրավիճակ, երբ սահմանին ամեն պահի կարող է մարտական գործողություններ կատարվել։ Դա ֆունկցիոնալ առումով սահմանապահ զորքերի խնդիրը չէ»։
Նրա խոսքով՝ եթե ամբողջ սահմանը հանձնեն սահմանապահ զորքերին, ապա սահմանապահ զորքերի քանակը պետք է մեծացնել. «Մենք պետք է նրանց համալրենք կամ պետության կողմից վճարվող անձանցով կամ զորակոչիկներով։ Եթե մենք կարողանում ենք համալրել վճարվող անձանցով, հիմա համալրենք, բայց զգում ենք, որ դա չի ստացվում։ Մարդկանց սրտերը շահելու սկզբունք է, բայց Հայաստանի պայմաններն այնքան էքստրեմալ են այս պահին, ռեսուրսներն այնքան քիչ ։ Այստեղ սահման ու թիկունք հասկացությունները այնքան հարաբերական են։ Եթե քո երեխան Վարդենիսում է կամ Գավառում, շատ արագ կարող են թիկունք ու սահման հասկացությունները փոխվել»։
Անդրադառնալով նաեւ զինծառայության ժամկետի վերաբերյալ հնարավոր կրճատմանը՝ Հակոբյանն ասաց. «Չեմ կարծում, որ դա իրատեսական ծրագիր է։ Այս պահին մենք, ցավոք, մարդկային ռեսուրսի խնդիր ունենք։ Ժամկետ կրճատելով՝ ի՞նչ միջոցներով այդ դատարկ հատվածները լցնենք։ Գուցե ծրագրում նշված լինի, որ ժամկետը կրճատվում է օրինակ՝ 2025 թվականից հետո։ Այստեղ ավելի շատ ընտրողների սրտերը շահելու ինչ-որ տարրեր կան»։


















































Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Կասեցվել է Վանաձորի գազալցակայաններից մեկի հեղուկ գազի վաճառքը
Ֆրանսիայի Լալիկ թանգարանից գողացել են 4 միլիոն եվրո արժողությամբ զարդեր. Le Parisien
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի վերջին խոշոր նավթավերամշակման գործարանին
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատութ...
«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները և կգնա Ազգային ժողով
Ինչո՞ւ է շոգին գլխացավն ավելի հաճախ լինում․ բժիշկը ներկայացնում է հիմնական պատճառներն ու խորհուրդներ...
Դոնալդ Թրամփը հատուկ դեր է խաղացել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգն առաջ մղելու գործո...
Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի ամբիոնի վարիչը մեղադրվում է հովանավորչության համար կաշառք ստան...
Սահմանազատում, ԹՐԻՓՓ և բարեփոխումներ. ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահը հանդիպել է ՀՀ-ում ԵՄ քա...