«Ես կադրեր եմ տեսել, որ կոնկրետ Շուշիում իմ տան մեջ հարցազրույց են վերցնում մի ընտանիքից». Շուշիի քաղաքապետ
Երեկ ֆեյսբուքյան էջերից մեկը տեղեկատվություն տարածեց, որ Շուշիի Նարեկացի արվեստի կենտրոնի աշխատանքները, ցավոք, չի հաջողվել դուրս բերել, և թշնամու վերահսկողության ներքո են անցել ոչ միայն մեր գեղեցիկ ու վեհագույն Շուշին, այլ նաև Նարեկացի արվեստի կենտրոնի մի քանի տասնյակ քանդակներ, հումք, 14 տարվա ընթացքում կենտրոնի ձեռք բերած ամբողջ գույքը, մանկական թատրոնի տիկնիկները, դաշնամուրն ու այլ կահավորանք:
«Ցավոք, ոչինչ չենք կարողացել դուրս բերել, քանի որ ոչ ոք չէր պատկերացնում, որ Շուշին կհանձնեն»,- կայքի հետ զրույցում նշել է Նարեկացի Արվեստի միության տնօրեն Գայանե Խաչատրյանը:
Աղբյուրը գրել էր նաև, որ իր տեղեկություններով՝ Շուշիի Նարեկացի արվեստի կենտրոնում աշխատակիցներից մեկը եղել է ազգությամբ ադրբեջանցի:
«Բանն այն է, որ տվյալ աշխատակիցը երկար տարիներ աշխատել է հայերի հետ միևնույն միջավայրում, կիսել նրանց հետ նույնիսկ կենցաղ, սակայն ոչ ոք չի իմացել, որ վերջինս ազգությամբ ադրբեջանցի է: Ասում են, հենց նա էլ թույլ չի տվել հանել մշակութային գլուխգործոցները»,- նշված էր հրապարակման մեջ:
Այս առնչությամբ Գայանե Խաչատրյանն ասել է. «Որքանով ես եմ տեղյակ, նման բան չի եղել: Կենտրոնի տնօրենը Հայկ Պապյանն է եղել, ով այս օրերին գտնվում է Իջևանում: Նա այդ օրերին իր անձնական մեքենայով տարբեր մարդկանց է տարհանել, սակայն չի կարողացել փրկել մեր մշակութային աշխատանքները: Մտքով չի անցել դրանք դուրս բերել, քանի որ պատկերացում չի ունեցել Շուշին հանձնելու մասին»:
Այս տեղեկությունը 168.am-ը փորձեց ճշտել նաև Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանից: Վերջինս բացառեց, որ նման բան կարող էր լինել:
«Ոչ, ոչ, նման բան չի եղել: Ճանաչում եմ թե՛ Կենտրոնի հիմնադիր Նարեկ Հարությունյանին, թե՛ աշխատակիցներին: Նման մարդ չեմ պատկերացնում, որ եղած լինի»,- ասաց Շուշիի քաղաքապետը:
Արծվիկ Սարգսյանի հետ զրուցեցինք նաև ադրբեջանական լրատվամիջոցների տարածած այն տեսանյութի մասին, թե իբր Խորհրդային Միության տարիներին Շուշիում ապրած ադրբեջանցի խաղաղ բնակչությունն է վերադարձել այնտեղ։
Հարցին՝ արդյո՞ք դա շոու է՝ բեմադրված ադրբեջանական իշխանությունների կողմից, թե՞ իսկապես հնարավոր է նման բան:
«Ես կարծում եմ՝ շոու է: Օրինակ, ես կադրեր եմ տեսել, որ կոնկրետ Շուշիում իմ տան մեջ հարցազրույց են վերցնում մի ընտանիքից, ուր նաև երեխաներ կան: Առաջին հարկի տուն է: Իրենց զրույցից էլ հասկացվում է, որ ժամանակավոր են եկել, որովհետև խոսում են այն մասին, որ դպրոց ու մանկապարտեզ չկա: Եկել են, նկարեն, ցույց տան, թե իբր եկել են ապրելու»,- ասաց Շուշիի քաղաքապետ արծվիկ Սարգսյանը:


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են 1 տարի առաջ ծանր մարմնական վնասվածք պատճառած անձին
Մանչեսթեր Սիթին սեփական հարկի տակ հաղթեց Նորվիչին
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը