ԵԱ․ Դանիելյանը դարձյալ հաղթել է ադրբեջանցի մրցակցի և առաջատարների թվում է
Ռումինիայում շարունակվող շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնության երրորդ տուրում գրոսմայստեր Էլինա Դանիելյանը սպիտակներով հաղթել է ադրբեջանցի Խանիմ Բալադժաևային: Նախորդ տուրում նա ուժեղ էր գտնվել նաև Ադրբեջանի մեկ այլ ներկայացուցիչ Զեյնաբ Մամեդյարովայից:
Երրորդ տուրից հետո Էլինա Դանիելյանն ունի 3 միավոր և 4 շախմատիստուհիների հետ գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Չորրորդ տուրում Դանիելյանը սև ֆիգուրներով ուժերը կչափի ադրբեջանցի Գյունայ Մամադզադեի հետ:
Աննա Սարգսյանը երրորդ տուրում ոչ ոքի է խաղացել Ռուսաստանի հավաքականի անդամ Օլգա Գիրյայի հետ, Մարիա Գևորգյանը, Սիրանուշ Ղուկասյանը և Սուսաննա Գաբոյանը հաղթանակներ են տարել, իսկ Լիլիթ Մկրտչյանը և Մարիամ Մկրտչյանը պարտություն են կրել։
Առաջնության գլխավոր մրցավարն է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի մրցավարական հանձնողովի նախագահ, միջազգային կարգի մրցավար Աշոտ Վարդապետյանը։ Մասնակցում են 29 երկրների 117 մարզուհիներ, այդ թվում՝ 5 գրոսմայստեր, 22 կանանց գրոսմայստեր, 22 միջազգային վարպետ և 17 կանանց միջազգային վարպետ:


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են 1 տարի առաջ ծանր մարմնական վնասվածք պատճառած անձին
Մանչեսթեր Սիթին սեփական հարկի տակ հաղթեց Նորվիչին
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը