Մեսին պատմել է, թե ինչու է ընտրել 30 համարի մարզաշապիկը
Ֆրանսիական ՊՍԺ-ի նորեկ, արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին պատմել է, թե ինչու է ընտրել 30 համարի մարազաշապիկը:
«30 համարն ինձ համար առաջինն է եղել «Բարսելոնայում»: Այսքան տարիներ անց տեղափոխվելով ՊՍԺ՝ ես դարձյալ ունեմ իմ կյանքում նոր բանի զգացողություն»,- արգենտինացի հարձակվողի խոսքը մեջբերում է ՊՍԺ-ի մամուլի ծառայությունը:
Հատկանշական է, որ ֆրանսիական Լիգա-1-ում 30 համարը նախատեսված է միայն դարպասապահների համար, սակայն լիգայի ղեկավարությունը որոշել է ընդառաջել ՊՍԺ-ին:
Հիշեցնենք, որ արգենտինացի հարձակվողն օգոստոսի 10-ին փարիզյան ակումբի հետ կնքել է 2 տարվա պայմանագիր, որն ունի ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորություն:
34-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը կատալոնական «Բարսելոնայի» հետ ավարտվել էր հուլիսի 1-ին, ինչից հետո նա ստացել էր ազատ գործակալի կարգավիճակ: Լիոնել Մեսին 2005 թվականից էր հանդես գալիս «Բարսելոնայի» գլխավոր թիմում, որի կազմում անցկացրել է 778 հանդիպում, դարձել 672 գոլի ու 305 գոլային փոխանցման հեղինակ, նվաճել 35 տիտղոս:


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են 1 տարի առաջ ծանր մարմնական վնասվածք պատճառած անձին
Մանչեսթեր Սիթին սեփական հարկի տակ հաղթեց Նորվիչին
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը