Մեսի. Վերատին կարող էր մրցակցել Չավիի ու Ինյեստայի հետ
ՊՍԺ-ի նորեկ Լիոնել Մեսին Փարիզի «Պարկ դե Պրենս» ստադիոնում տեղի ունեցած ասուլիսում անդրադարձել է ֆրանսիական ակումբի իտալացի կիսապաշտպան Մարկո Վերատիին և նրան համեմատել կատալոնական «Բարսելոնայում» իր նախկին ակումբակիցներ Չավի Էրնանդեսի ու Անդրես Ինյեստայի հետ:
«Անկասկած, Վերատին կարող էր մրցակցել Չավիի ու Ինյեստայի հետ: Նա իր դիրքում լավագույններից մեկն է աշխարհում: Վերատին մեծ խաղացող է: Մենք ցանկանում էինք նրան տեսնել «Բարսելոնայում»: Չեմ կարող նշել միայն Մարկոյին: Այս ակումբում հավաքվել է անհավանական անձնակազմ՝ բոլոր պաշտոններում: Այդ ես պետք է իմ ներդրումն ունենամ անհատական ու թիմային նպատակների հասնելու գործում»,- Մեսիի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը:
Արգենտինացի հարձակվողն օգոստոսի 10-ին փարիզյան ակումբում բուժզննում անցնելուց հետո կնքել է 2 տարվա պայմանագիր, որն ունի ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորություն: ՊՍԺ-ում 34-ամյա ֆուտբոլիստը հանդես կգա 30 համարի մարզաշապիկով, որով 2005-ին նորամուտն էր նշել կատալոնական «Բարսելոնայում»: Ոչ պաշտոնական տվյալներով, Մեսիի տարեկան աշխատավարձը կկազմի 35 միլիոն եվրո՝ գումարած բոնուսներ:
Հիշեցնենք, որ Արգենտինայի հավաքականի ավագի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ ավարտվել էր հուլիսի 1-ին, ինչից հետո նա ստացել էր ազատ գործակալի կարգավիճակ: Իսպանական Լա Լիգայում ֆինանսական արդար խաղի կանոնների պատճառով կատալոնական ակումբը չկարողացավ նոր պայմանագիր կնքել արգենտինացու հետ, թեև կողմերը փոխհամաձայնության էին եկել:
Լիոնել Մեսին 2005 թվականից էր հանդես գալիս «Բարսելոնայի» գլխավոր թիմում, որի կազմում անցկացրել է 778 հանդիպում, դարձել 672 գոլի ու 305 գոլային փոխանցման հեղինակ, նվաճել 35 տիտղոս:
Մեսին Չեմպիոնների լիգայի քառակի հաղթող է, Իսպանիայի 10-ակի չեմպիոն, 7-ակի գավաթակիր, 8-ակի սուպերգավաթակիր, Եվրոպայի եռակի սուպերգավաթակիր, աշխարհի եռակի ակումբային չեմպիոն, օլիմպիական չեմպիոն, Ամերիկայի գավաթակիր, աշխարհի փոխչեմպիոն, «Ոսկե գնդակի» 6-ակի դափնեկիր։


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են 1 տարի առաջ ծանր մարմնական վնասվածք պատճառած անձին
Մանչեսթեր Սիթին սեփական հարկի տակ հաղթեց Նորվիչին
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը