Կարեն Խաչանով. Ուիմբլդոնում հաջող ելույթն օգնեց Օլիմպիական խաղերում
Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում անցկացված 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի թենիսի մրցաշարի փոխչեմպիոն, Ռուսաստանի ներկայացուցիչ Կարեն Խաչանովն անդրադարձել է իր հաջողությանը:
«Ես Ուիմբլդոնում լավ արդյունքի հասա Օլիմպիական խաղերից մի քանի շաբաթ առաջ: Դա ինձ տվեց վստահություն, դինամիկություն և սկսեցի ավելի դրական մտածել իմ ելույթների մասին: Այդ ամենն օգնեց բարելավել խաղը, որը ցուցադրեցի Ճապոնիայում:
Միշտ ձգտում եմ ավելիի: Ցավալի է, որ չհաջողվեց նվաճել ոսկե մեդալ, սակայն պետք է արժանին մատուցել Ալեքսանդր Զվերևին, որն անցկացրեց հրաշալի մրցաշար: Ամեն դեպքում, դա հաջող մրցաշար էր ինձ, ընտանիքիս ու իմ երկրի համար»,- 25-ամյա հայ թենիսիստի խոսքը մեջբերում է АТР-ի մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ Տոկիո-2020-ի մենախաղի եզրափակիչում Կարեն Խաչանովը 3:6, 1:6 հաշվով պարտվել էր գերանացի Ալեքսանդր Զվերևին: Առաջին շրջանում նա հաղթել էր Ճապոնիայի ներկայացուցիչ Յոսիհիտո Նիսիոկուին (3:6, 6:1, 6:2), երկրորդ շրջանում՝ ավստրալացի Ջեյմս Դաքվորթին (7:5, 6:1), երրորդ շրջանում՝ արգենտինացի Դիեգո Շվարցմանին (6:1, 2:6, 6:1), իսկ քառորդ եզրափակիչում՝ ֆրանսիացի Ուգո Ումբերին (7:6, 4:6, 6:3), իսկ կիսաեզրափակիչում՝ իսպանացի Պաբլո Կարենյո-Բուստային (6:3, 6:3):


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են 1 տարի առաջ ծանր մարմնական վնասվածք պատճառած անձին
Մանչեսթեր Սիթին սեփական հարկի տակ հաղթեց Նորվիչին
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը