Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Տեղի է ունեցել ռազմական ակադեմիայի ՌՕՈՒԻ-ի շրջանավարտների ծառայավայրերի ընտրության վիճակահանությունը ԱՄՆ-ը եվրոպական երկրներին զգուշացրել է Ռուսաստանի հնարավոր դրոնային հարձակման մասին Կարծում եմ մարդկանց մեծամասնությունը նման գումարի դիմաց կասեր «այո» Բրիտանիայում Brexit-ի շուրջ բանավեճը կրկին ակտիվացել է Դա գեղեցիկ պատմության գագաթնակետը կլիներ Բրիտանիան կպահպանի ռուսաստանցի գործարարների նկատմամբ սահմանված պատժամիջոցները Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի խափանման միջոցը երկարաձգվել է Կապահովվի հատուկ կարգավորմամբ շրջանառության մեջ դրված տրանսպորտային միջոցների վերաբերյալ տեղեկատվության ամրագրումը STEAM ծրագիրն արդեն գործնական փուլում է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդես կգա մամուլի ասուլիսով Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Ալեք Մանուկյան փողոցու ԵՄ-ում մտահոգված են դիզելային վառելիքի արտահանումն արգելելու ԱՄՆ-ի հնարավոր պլանների առնչությամբ

Տեղի է ունեցել ռազմական ակադեմիայի ՌՕՈՒԻ-ի շրջանավարտների ծառայավայրերի ընտրության վիճակահանությունըԱՄՆ-ը եվրոպական երկրներին զգուշացրել է Ռուսաստանի հնարավոր դրոնային հարձակման մասինԿարծում եմ մարդկանց մեծամասնությունը նման գումարի դիմաց կասեր «այո»Բրիտանիայում Brexit-ի շուրջ բանավեճը կրկին ակտիվացել էԴա գեղեցիկ պատմության գագաթնակետը կլիներԲրիտանիան կպահպանի ռուսաստանցի գործարարների նկատմամբ սահմանված պատժամիջոցներըԲագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի խափանման միջոցը երկարաձգվել էԿապահովվի հատուկ կարգավորմամբ շրջանառության մեջ դրված տրանսպորտային միջոցների վերաբերյալ տեղեկատվության ամրագրումըSTEAM ծրագիրն արդեն գործնական փուլում էԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդես կգա մամուլի ասուլիսովԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Ալեք Մանուկյան փողոցուԵՄ-ում մտահոգված են դիզելային վառելիքի արտահանումն արգելելու ԱՄՆ-ի հնարավոր պլանների առնչությամբՏեղի է ունեցել Ինտերպոլի CARIN ցանցի ամենամյա հանդիպումըԳեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում կկառուցվի նոր կրթահամալիրՄոլդովայի նախագահը դատապարտել է ռուսական ԱԹՍ-ների կողմից իր երկրի օդային տարածքի խախտումը. MoldpresԿյանքից հեռացել է արձակագիր Վահագն ԳրիգորյանըՔննարկվել են Հայաստանում բարձրագույն կրթության որակի ապահովման բարեփոխումներըՌուսաստանը տարածքային ձեռքբերումների համար մեծ գին է վճարելՄանկուց տանը մեզ սովորեցնում էին խոսել հայերենՀՀ վարչապետն արձագանքել է Հայ Առաքելական Եկեղեցում ճգնաժամի և լուծման ուղիների մասին զեկույցին (տեսանյութ)Հրազդան մարզադաշտը՝ միջազգային չափանիշներին համապատասխան Շնորհակալություն ԵՄ անդամ պետություններին՝ Ինքնավար առևտրային միջոցների վերաբերյալ առաջարկին հավանություն տալու համար. ՄիրզոյանՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ստուգայցերը ՊՆ զորամասեր շարունակվում են (ֆոտոշարք)Հայաստանի ԱԳՄԱ նախարարի և Մալթայի արտաքին և եվրոպական գործերի նախարարի հանդիպումըԱռաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանովԱնահիտ Մանասյանը հանդիպել է Բելգիայի դաշնային օմբուդսմանների հետՀաստատվել է Հայաստան–Լատվիա հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմըԱԲ գործակալը ներխուժել է պետական առողջապահական տվյալների պորտալՏեսանյութում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակումԱրմավիրի քրեական ոստիկանները կանխել են Կողբավան գյուղում կազմակերպված ապօրինի արդյունահանումը (տեսանյութ)Հակակոռուպցիոն կոմիտեն և IRZ-ը ընդլայնում են համագործակցությունըԿգործի միջազգային չափորոշիչներին համապատասխան որդեգրման մեկ իրավական ակտ, որը կբխի երեխայի լավագույն շահերիցԵՄ խորհուրդը վերջնական հավանություն է տվել հայկական ապրանքների նկատմամբ առևտրային արտոնությունների կարգավորման առաջարկինՀՎԿԱԿ-ը բնակիչներին հորդորում է ուշադրություն դարձնել ծորակի ջրի համին, հոտին և գույնինՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Ռուսաստան այցի ամսաթիվը դեռևս վերջնականապես որոշված ​​չէ. Դմիտրի ՊեսկովԵրևանից իրականացվում է ավելի շատ ուղիղ չվերթ, քան Թբիլիսիից ու Բաքվից Հայաստանը չի զիջելու իր շահերը Ռուսաստանին՝ հանուն գազի գնի (տեսանյութ)Երևանում մեկնարկում է «Հայ ֆեստ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնըԿառավարությունը հաստատեց 2026-ի պետական ստանդարտացման ծրագիրըԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկ կտա ԱրգենտինայինԵրկու բրոնզե մեդալ՝ բռնցքամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունիցՇիրակի արհեստների և նորարարական տեխնոլոգիաների պետական քոլեջը ստացել է ETF-ի մասնագիտական կրթության գերազանցության վկայականՀայաստանում կա 1 միլիոն 815 հազար ապահովագրված անձՈրպեսզի ՀՀ-ից դուրս գա բացարձակապես բարձր որակի արտադրանքՆորքի (Գետառի) պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպները ապամոնտաժվել ենԹուրքիայի հետ մոտ ապագայում բացելու ենք սահմանը, դիվանագիտական հարաբերություններ ենք հաստատելու Ադրբեջանի հետ. Ալեն ՍիմոնյանԻրանում քննադատում են Արաղչիի՝ ԱՄՆ հատուկ բանագնացի հետ հանդիպումը Քննչական կոմիտեն խուզարկություն է իրականացնում «Առինջ մոլ»-ի տնօրենի տանըԴիվերսիոն մտադրության իրականացումը խափանվել է նախապատրաստական փուլումՄիջամտել են ոստիկանները
Արցախ

Արայիկ Հարությունյանի եւ Փաշինյանի սցենարն է՝ 3 տարի շարունակ մեր հերոսապատումը վերացնելը. արցախցի պատգամավոր

Ես առիթ ունեցել եմ Արայիկ Հարությունյանին ասելու, որ իր եւ Նիկոլ Փաշինյանի տեքստերը նույն մարդն է գրում, նույն ոճի մեջ, մեր հերոսապատումը ոչնչացնելու ոճի մեջ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն՝ անդրադառնալով Արցախի նախագահի հայտարարությանը, որ 30 տարվա ընթացքում ունեցած հաղթանակը ժամանակավոր հաջողություն էր, իսկ 44–օրյա պատերազմում հայկական կողմը ոչ թե պարտություն է կրել, այլ անհաջողություն ունեցել։

«Արայիկ Հարությունյանը եւ Նիկոլ Փաշինյանը նույն ոճի մեջ են։ Նայում էի Հարությունյանի ելույթը եւ այն տպավորությունն էր, որ 2020թ.–ի հունիսի Արայիկ Հարությունյանը հառնել է, որովհետեւ անցյալ տարվա այդ ժամանակահատվածի նման էր իրեն պահում՝ ինքնավստահ, հոխորտացող, մարդկանց վրա գոռգոռացող։ Իրեն այդ հնարավորությունը տվեց Հայաստանի՝ հունիսի 20–ի ընտրությունները։ Նորմալ է, իրենք իրենց հենց այդ կերպ էլ պետք է պահեին, իրենց սցենարն է՝ 3 տարի շարունակ մեր հերոսապատումը վերացնելը։ 30 տարի շարունակ էն տղաները, էն հերոսները, որոնք իրենց կյանքն են տվել, իրենք էսօր ի չիք են դարձնում»,– ասաց Մետաքսե Հակոբյանը։

Ընդդիմադիր պատգամավորին վրդովվեցրել է այն փաստը, որ Մարտակերտի շրջանի Մաղավուզ համայնքում կատարած այցի մասին հրապարակված 10 րոպե տեւողությամբ տեսանյութում, Արայիկ Հարությունյանը շուրջ 2 րոպե է խոսում անվտանգությունից, բայց այդ ընթացքում հասցնում 30 տարվա ունեցածը ոչնչացնել։

«Երեկ ես Արցախի տարածքի մեծ հատվածով էի անցել եւ գրառում էի արել, ըստ երեւույթին Արայիկ Հարությունյանը նաեւ իմ գրառմանն էր այդ կերպ պատասխանում։ Ես նշել էի, որ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում գնալով շատանում են ադրբեջանական դրոշները, եւ մենք ավելի մոտիկից ենք տեսնում դրանք, մենք մեր տարածքից տեսնում ենք իրենց կառուցված ճանապարհը դեպի Շուշի, տեսնում ենք ադրբեջանցիների, որոնք մեր ճանապարհներին կանգնած մոշ են ուտում եւ այս պայմաններում խոսել անվտանգությունից, ուղղակի ծիծաղելի է, առավել եւս, երբ դրա մասին խոսում է երկրի ղեկավարը։ Ինքն այսօր 10 րոպեից ընդամենը 2–ում էր խոսում անվտանգության մասին եւ հասցրեց 30 տարիները ոչնչացնել, մեղադրել այդ ժամանակվա իշխանությանը, ինչն անում է նաեւ Հայաստանի իր գործընկերը, երեւի հրահանգ է ստացել, որ այսուհետ այդպես պետք է խոսի, մնացած ժամանակը խոսեց փողից, փողից ու փողից, ՀԷԿ կառուցելուց, ճանապարհները ասֆալտապատելուց։ Ես հասկանում եմ, որ դա անհրաժեշտություն է, բայց այսօր երկրի նախագահը ընդհանրապես կապ չունի երկրի անվտանգությանը վերաբերող հարցերի հետ, նա երկրի պաշտպանությունով զբաղված չէ, եւ ուշքն ու միտքը փողն է»,– ասաց ընդդիմադիր պատգամավորը։

Արցախի նախագահը հայտարարել էր նաեւ, որ 44–օրյա պատերազմի ընթացքում «դավաճանություն չի եղել եւ հայկական կողմը կռվել է աշխարհի դեմ՝ ունենալով շատ սահմանափակ հնարավորություն»։ Մինչդեռ, 2020թ. հունիսին՝ պատերազմից 3 ամիս առաջ, նա վստահեցրել էր, որ ոչ միայն Ստեփանակերտի օդն է պաշտպանված, այլ ամբողջությամբ Արցախի օդն է պաշտպանված:

«Այդ մարդու խոսքերը հակասում են իրար, որովհետեւ երբ մարդը ստում է, չի կարող երկար նույն բանի մասին ստել։ Հիմա էլ ասում է, որ մենք մեր երեխաների համար ավելի լավ հայրենիք ենք ստեղծելու, ամեն անգամ, իշխանություններին հարց եմ տալիս՝ ի՞նչ տարածքներով է մեր հայրենիքը, երբ ասում եք՝ մեր հայրենիքը, ի՞նչ եք պատկերացնում, Ստեփանակե՞րտը, այսօր եթե պատկերացնենք անվտանգություն ասվածը, որ գոնե թուրքին չենք տեսնի կողքներս, դա Ստեփանակերտն է, հերիք է դուրս գալ Ստեփանակերտից եւ հասկանալ, որ ամեն քայլափոխիդ դու թշնամով շրջապատված ես։ Իր խոսքերը, թե դավաճան եւ դավաճանություն չի եղել ցինիզմին հասնող սուտ է, մարդիկ, որոնք եղել են Արցախում, ովքեր եղել են թե՛ քաղաքական, թե՛ պատերազմական բոլոր գործողությունների կենտրոնում, ականատես են եղել դավաճանված հայրենիքի եւ հայրենիքի հանձնմանը։ Իրենք այս ընթացքում փորձում էին մեղքը գցել ինչ–որ ուժերի վրա, ասել, որ մենք պատերազմով չենք պարտվել։ Մեր երեխաներին իրենք սպանդի ենթարկեցին ու հայրենիքը հանձնեցին, ցույց տալով, որ այդ երեխաները զոհվել են։ Մեր զոհերի մեծ մասը նույնիսկ կռվել չհասցրեցին, դեպի դիրքեր գնացող ճանապարհին են զոհվել, հիմա պատերազմից հետո ականատեսները այնպիսի բաներ են պատմում, որ չգիտեմ դրա մասին լսողը կդիմանա՞, թե` ոչ»,– նշեց պատգամավորը։

Անդրադառնալով խմբակցության այսօր տարածած հայտարարությանը, որով առաջարկում են սահմանադրական փոփոխություններ անել, եւ անցնել կիսանախագահական կառավարման համակարգի, ապա հաջորդ մեկ տարվա ընթացքում անցկացնել Ազգային ժողովի, այնուհետեւ Հանրապետության նախագահի ընտրություններ, Մետաքսե Հակոբյանն ասաց, որ այս շրջանում նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականին հասնելու լծակներ չկան։

«Փողոցային պայքարը կարծես թե չի ստացվելու, որովհետեւ դա մի անգամ օգտագործվել է, եւ ցավոք դրա արդյունքում ունեցել ենք այս իշխանություններին։ Իրեն հեռացնելու այլ տարբերակ չկա, այդ մարդը ամուր կառչած է իր աթոռից, որովհետեւ դրա արդյունքում մեծ գումարներ է աշխատում, դրա համար պետք է գնալ քաղաքական ճանապարհով եւ հասնել իր հրաժարականին անկախ այն հանգամանքից՝ ինքն ուզում է, թե` ոչ»,– հավելեց Մետաքսե Հակոբյանը։