Կամ Նիկոլն աշխարհագրություն չգիտի կամ մանիպուլյացիաների է դիմում (լուսանկար). Համբարյան
Նիկոլ Անհողն աջ ձեռքով ձախ ականջն է բռնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է քաղաքագետ Գագիկ Համբարյանը:
«Կամ Նիկոլն աշխարհագրություն չգիտի կամ մանիպուլյացիաների է դիմում` համոզված լինելով, որ հայաստանյան քաղաքականապես անգրագետ մասսան կհավատա իր անգրագիտություններին...
Ըստ Նիկոլ Անհողի, պարզվում է Ադրբեջանը Վրաստանի հետ պետք է կոմունիկացիոն կապ հաստատի Հայաստանի միջոցով, այն դեպքում, երբ Ադրբեջանն ու Վրաստանն ունեն բավական երկար համատեղ սահման և կապ ունեն և՛ երկաթուղային, և՛ ավտոմայրուղիներով...Թբիլիսիի և Բաքվի միջև Հայաստանով կապի ի՞նչ կոմունիկացիաների մասին է խոսքը...Հայտարարութան այս մասն այնքանով է անտրամաբանական, որքանով ինչ֊որ մեկն ասեր, որ Հայաստանը Վրաստանի հետ պետք է կապ հաստատի Ադրբեջանի տարածքով...
Նույնն էլ Ադրբեջանի և Իրանի պարագայում...Բաքուն Աստարայով Թեհրանին կապող երկաթուղին կառուցվում է, Նախիջանը Թավրիզին կապող երկաթուղին գործում է, էլ չեմ ասում Ադրբեջանը Իրանին կապող ավտոմայրուղիների մասին...
Նիկոլի հայտարարության այդ կետերն անհեթեթ են և աջ ձեռքով ձախ ականջը բռնելու օրինակին է նման...
Ի դեպ, եթե Բաքուն բավական ակտիվ աշխատում է, այսպես կոչված, Մեղրիի միջանցքը գործածության դնելու ուղղությամբ` ակտիվ ճանապարհաշինական աշխատանքներ իրականացնելով Հորադիզից դեպի Մեղրի, ապա հայկական կողմից այդ առումով որևէ քայլ չի նկատվում. ո՛չ Երասխ֊Սադարակ, ո՛չ էլ Իջևան֊Ղազախ երկաթուղիների վերականգնման ուղղությամբ այս 8 ամիսներին որևէ քայլ չի կատարվել...
Նույնն էլ Հայաստանն Ադրբեջանին կապող ավտոմայրուղիների մասին կարելի է ասել...»,-գրել է Համբարյանը:


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Սիրո անունը Հայաստան է
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Նոր հետիոտնային անցում և հասարակական տրանսպորտի կանգառի կետեր՝ Մինսկի փողոցում
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը
Մանչեսթեր Սիթին սեփական հարկի տակ հաղթեց Նորվիչին