Ադրբեջանը վախենում է երկու բանից՝ ուժեղ հայկական բանակից և միջազգային ճնշումներից․ Էլիբեգովա
Միակ բանը, ինչը կարող է կանգնեցնել Ադրբեջանին՝ դա վախն է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան:
«Մի տհաճ, բայց պարզ ճշմարտություն էլ ասեմ։ Ադրբեջանը կանգ չի առնելու նույնիսկ խաղաղ պայմանագիր կնքելուց հետո, նույնիսկ իր տարածքային ամբողջականությունը ու սահմանները մեր կողմից ճանաչելուց հետո, նույնիսկ իր համար մեր կոմունիկացիաները բացելուց հետո, նույնիսկ Արցախի դեօկուպացիայի մտքից հրաժարվելուց հետո։
Որովհետև միակ բանը, ինչ կարող է կանգնեցնել Ադրբեջանին, դա վախն ա։ Իսկ վախենում է Ադրբեջանը երկու բանից՝ պինդ թիկունքով ուժեղ հայկական բանակից և միջազգային ճնշումներից ու սանկցիաներից։
Երկու վախի պատճառն էլ նեյտրալիզացված են, հետևաբար չկա որևէ մոտիվացիա, ինչու Ադրբեջանը պետք ա կանգ առնի։
Ուզում եք ունենալ Հայաստան, էդ երկու վախի մոտիվատորները պետք ա վերականգնել, այլ տարբերակ չկա»,- գրել է Էլիբեգովան։


















































Չգիտեմ, ինչ քաղաքական հայացքներ ունեք դուք, բայց ներկա իրավիճակը պետք է հուշի միայն մի բան
Իշխանական ֆեյքերը զրպարտություն ու ՔՕ–ով նախատեսված հանցագործության հատկանիշներ պարունակող նյութեր են տարածում իմ և Արա Սաղաթելյանի հասցեին
70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Սիրո անունը Հայաստան է
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Նոր հետիոտնային անցում և հասարակական տրանսպորտի կանգառի կետեր՝ Մինսկի փողոցում
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը
Մանչեսթեր Սիթին սեփական հարկի տակ հաղթեց Նորվիչին