Gracenote. Տոկիո-2020-ի մեդալային հաշվարկում կհաղթի ԱՄՆ-ը
Gracenote գործակալությունը կազմել է Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում կայանալիք 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի մեդալային վիրտուալ աղյուսակը, որը հիմնված է մարզիկների՝ վերջին տարիներին ցուցադրած արդյունքների վրա։ Նշվում է, որ կորոնավիրուսի համավարակի պատճառով աղյուսակը կարող է լինել սովորականից անորոշ։
Փորձագետները կարծում են, որ մեդալային հաշվարկում դարձյալ կհաղթի ԱՄՆ-ի հավաքականը, որը կնվաճի ավելի քիչ մեդալներ, քան Ռիո-2016 Օլիմպիական խաղերում:
Ռուսաստանը հայտնվել է երկրորդ տեղում, իսկ եռյակը եզրափակում է Չինաստան: Լավագույն հնգյակում տեղ են գտել նաև Ճապոնիան ու Մեծ Բրիտանիան:
Հայաստանը տեղ չի գտել 30 տեղանոց ցուցակում:
Հիշեցնենք, որ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Տոկիո-2020 Օլիմպիական խաղերը հետաձգվել էին մեկ տարով և կանցկացվեն 2021թ. հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը: Հայաստանը 17 ներկայացուցիչ կունենա 8 մարզաձևերում:
Տոկիո-2020-ի մեդալային հաշվարկի կանխատեսում
ԱՄՆ – 96 մեդալ (Ռիո-2016-ում՝ 121 մեդալ)
Ռուսաստան – 68 (56)
Չինաստան – 66 (70)
Ճապոնիա – 60 (41)
Մեծ Բրիտանիա – 52 (67)
Նիդերլանդներ – 48 (19)
Ֆրանսիա – 42 (42)
Իտալիա – 41 (28)
Ավստրալիա – 40 (29)
Գերմանիա – 35 (42)