Տակավին շարունակում ենք ապավինել մեր նավը վարող նույն այդ անընդունակների «խոհեմությանը...». Սենոր Հասրաթյան
Երբ նավապետն անխոհեմ կառավարման արդյունքում նավը մտցնում է փակուղի և չգիտի թե ինչպես դուրս բերել այնտեղից, նավում եղած մարդկանց այլ բան չի մնում անել, քան փոխել նավապետին, կամ սպասել հրաշքի: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել էՊԲ նախկին խոսբնակ Սենոր Հասսրաթյանը:
«... Երբ նավապետն անխոհեմ կառավարման արդյունքում նավը մտցնում է փակուղի և չգիտի թե ինչպես դուրս բերել այնտեղից, նավում եղած մարդկանց այլ բան չի մնում անել, քան փոխել նավապետին, կամ սպասել հրաշքի... Բայց քանի որ մեր պարագայում նավապետին փոխել չստացվեց, ստիպված ենք հուսահատ սպասել հենց այդ հրաշքին... Իսկ հրաշքները հենց այնպես չեն գալիս... Հրաշքները հայտնվում են մտածող ու գործող, այլ ոչ թե տարիներով սեփական ինքնությունը բարելավելու անընդունակ, սակայն իրենց «դժբախտությունների» մեղքն ընդունակների վրա բարդող մարդկանց շնորհիվ... Ցավոք, այսօր մենք ոչ միայն ազգովին գտնվում ենք անընդունակների կողմից կառավարվող հենց այդ նավի մեջ, այլև կործանման եզրին հայտնված լինելով հանդերձ, տակավին շարունակում ենք ապավինել մեր նավը վարող նույն այդ անընդունակների «խոհեմությանը...»
Հ.գ..- Ինչքան ուզում ենք խոսենք ու փիլիսոփայենք, բայց միևնույն է, նավի պարագայում ստեղծված իրավիճակից դուրս եկողները լինելու են շիկամուկերը (крысы), իսկ Հայրենիքի դեպքում՝ տականքները...»,- գրել է նա:


















































Այսօրվա իշխանությունն իր գործած մեղքերի համար կարող է պատասխան չտալ, եթե չլինի հայկական պետականություն. Հասրաթյան
Օրվա իշխանությունը հերթական անգամ հանդես եկավ «վարպետաց դասով»՝ դրսևորելով շնագայլերին հատուկ ագրեսիվություն. Հասրաթյան
Տվեք այսօրվա Հայաստանը կառավարողներին ատոմային զենք, նրանք տակավին անելու են այն, ինչ անում են այսօր... գնդապետ
Խաղաղության գինը պատերազմն է. Սենոր Հասրաթյան
Այս գործողությամբ թշնամին ցույց տվեց, որ ինքը չի փոխվել․ Սենոր Հասրաթյան
70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Սիրո անունը Հայաստան է
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Նոր հետիոտնային անցում և հասարակական տրանսպորտի կանգառի կետեր՝ Մինսկի փողոցում
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը
Մանչեսթեր Սիթին սեփական հարկի տակ հաղթեց Նորվիչին