Դանիայի առաջնությունում նորամուտը նշած Անդրե Կալիսիրը ճանաչվել է հանդիպման լավագույն խաղացող
Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Անդրե Կալիսիրը պաշտոնական խաղերում նորամուտն է նշել Դանիայի ուժեղագույնների լիգայի ուղեգիր նվաճած «Սիլկեբորգի» կազմում: Դանիայի առաջնության առաջին տուրում «Սիլկեբորգը» տանը գոլազուրկ ոչ ոքի է խաղացել «Սյոներյուսկի» դեմ տնային հանդիպումը, իսկ 31-ամյա ֆուտբոլիստը դաշտի տերերի մեկնարկային կազմում հանդես է եկել առանց փոխարինման: Նա ճանաչվել է հանդիպման լավագույն խաղացող, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
Անդրե Կալիսիրը մայիսին էր տեղափոխվել դանիական ակումբ, որի հետ կնքել է 2.5 տարվա պայմանագիր:
Այս մրցաշրջանի երկրորդ հատվածում Կալիսիրը հանդես էր գալիս հունական «Ապոլոն Սմիրնիսի» կազմում: Ձմռանը նա շվեդական «Գյոտեբորգից» էր տեղափոխվել «Ապոլոն Սմիրնիս», որի կազմում Հունաստանի ավարտված առաջնությունում մասնակցել է 7 խաղի և դարձել մեկ գոլային փոխանցման հեղինակ: