Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Տեղի է ունեցել ռազմական ակադեմիայի ՌՕՈՒԻ-ի շրջանավարտների ծառայավայրերի ընտրության վիճակահանությունը ԱՄՆ-ը եվրոպական երկրներին զգուշացրել է Ռուսաստանի հնարավոր դրոնային հարձակման մասին Կարծում եմ մարդկանց մեծամասնությունը նման գումարի դիմաց կասեր «այո» Բրիտանիայում Brexit-ի շուրջ բանավեճը կրկին ակտիվացել է Դա գեղեցիկ պատմության գագաթնակետը կլիներ Բրիտանիան կպահպանի ռուսաստանցի գործարարների նկատմամբ սահմանված պատժամիջոցները Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի խափանման միջոցը երկարաձգվել է Կապահովվի հատուկ կարգավորմամբ շրջանառության մեջ դրված տրանսպորտային միջոցների վերաբերյալ տեղեկատվության ամրագրումը STEAM ծրագիրն արդեն գործնական փուլում է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդես կգա մամուլի ասուլիսով Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Ալեք Մանուկյան փողոցու ԵՄ-ում մտահոգված են դիզելային վառելիքի արտահանումն արգելելու ԱՄՆ-ի հնարավոր պլանների առնչությամբ

Տեղի է ունեցել ռազմական ակադեմիայի ՌՕՈՒԻ-ի շրջանավարտների ծառայավայրերի ընտրության վիճակահանությունըԱՄՆ-ը եվրոպական երկրներին զգուշացրել է Ռուսաստանի հնարավոր դրոնային հարձակման մասինԿարծում եմ մարդկանց մեծամասնությունը նման գումարի դիմաց կասեր «այո»Բրիտանիայում Brexit-ի շուրջ բանավեճը կրկին ակտիվացել էԴա գեղեցիկ պատմության գագաթնակետը կլիներԲրիտանիան կպահպանի ռուսաստանցի գործարարների նկատմամբ սահմանված պատժամիջոցներըԲագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի խափանման միջոցը երկարաձգվել էԿապահովվի հատուկ կարգավորմամբ շրջանառության մեջ դրված տրանսպորտային միջոցների վերաբերյալ տեղեկատվության ամրագրումըSTEAM ծրագիրն արդեն գործնական փուլում էԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդես կգա մամուլի ասուլիսովԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Ալեք Մանուկյան փողոցուԵՄ-ում մտահոգված են դիզելային վառելիքի արտահանումն արգելելու ԱՄՆ-ի հնարավոր պլանների առնչությամբՏեղի է ունեցել Ինտերպոլի CARIN ցանցի ամենամյա հանդիպումըԳեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում կկառուցվի նոր կրթահամալիրՄոլդովայի նախագահը դատապարտել է ռուսական ԱԹՍ-ների կողմից իր երկրի օդային տարածքի խախտումը. MoldpresԿյանքից հեռացել է արձակագիր Վահագն ԳրիգորյանըՔննարկվել են Հայաստանում բարձրագույն կրթության որակի ապահովման բարեփոխումներըՌուսաստանը տարածքային ձեռքբերումների համար մեծ գին է վճարելՄանկուց տանը մեզ սովորեցնում էին խոսել հայերենՀՀ վարչապետն արձագանքել է Հայ Առաքելական Եկեղեցում ճգնաժամի և լուծման ուղիների մասին զեկույցին (տեսանյութ)Հրազդան մարզադաշտը՝ միջազգային չափանիշներին համապատասխան Շնորհակալություն ԵՄ անդամ պետություններին՝ Ինքնավար առևտրային միջոցների վերաբերյալ առաջարկին հավանություն տալու համար. ՄիրզոյանՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ստուգայցերը ՊՆ զորամասեր շարունակվում են (ֆոտոշարք)Հայաստանի ԱԳՄԱ նախարարի և Մալթայի արտաքին և եվրոպական գործերի նախարարի հանդիպումըԱռաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանովԱնահիտ Մանասյանը հանդիպել է Բելգիայի դաշնային օմբուդսմանների հետՀաստատվել է Հայաստան–Լատվիա հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմըԱԲ գործակալը ներխուժել է պետական առողջապահական տվյալների պորտալՏեսանյութում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակումԱրմավիրի քրեական ոստիկանները կանխել են Կողբավան գյուղում կազմակերպված ապօրինի արդյունահանումը (տեսանյութ)Հակակոռուպցիոն կոմիտեն և IRZ-ը ընդլայնում են համագործակցությունըԿգործի միջազգային չափորոշիչներին համապատասխան որդեգրման մեկ իրավական ակտ, որը կբխի երեխայի լավագույն շահերիցԵՄ խորհուրդը վերջնական հավանություն է տվել հայկական ապրանքների նկատմամբ առևտրային արտոնությունների կարգավորման առաջարկինՀՎԿԱԿ-ը բնակիչներին հորդորում է ուշադրություն դարձնել ծորակի ջրի համին, հոտին և գույնինՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Ռուսաստան այցի ամսաթիվը դեռևս վերջնականապես որոշված ​​չէ. Դմիտրի ՊեսկովԵրևանից իրականացվում է ավելի շատ ուղիղ չվերթ, քան Թբիլիսիից ու Բաքվից Հայաստանը չի զիջելու իր շահերը Ռուսաստանին՝ հանուն գազի գնի (տեսանյութ)Երևանում մեկնարկում է «Հայ ֆեստ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնըԿառավարությունը հաստատեց 2026-ի պետական ստանդարտացման ծրագիրըԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկ կտա ԱրգենտինայինԵրկու բրոնզե մեդալ՝ բռնցքամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունիցՇիրակի արհեստների և նորարարական տեխնոլոգիաների պետական քոլեջը ստացել է ETF-ի մասնագիտական կրթության գերազանցության վկայականՀայաստանում կա 1 միլիոն 815 հազար ապահովագրված անձՈրպեսզի ՀՀ-ից դուրս գա բացարձակապես բարձր որակի արտադրանքՆորքի (Գետառի) պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպները ապամոնտաժվել ենԹուրքիայի հետ մոտ ապագայում բացելու ենք սահմանը, դիվանագիտական հարաբերություններ ենք հաստատելու Ադրբեջանի հետ. Ալեն ՍիմոնյանԻրանում քննադատում են Արաղչիի՝ ԱՄՆ հատուկ բանագնացի հետ հանդիպումը Քննչական կոմիտեն խուզարկություն է իրականացնում «Առինջ մոլ»-ի տնօրենի տանըԴիվերսիոն մտադրության իրականացումը խափանվել է նախապատրաստական փուլումՄիջամտել են ոստիկանները
Կարծիք

Այս իշխանությունը կշարունակի կառավարել երկիրը գոնե 1-2 տարի, եթե նոր «հոկտեմբեր 27-ներ» չլինեն. Սարհատ Պետրոսյան

Այսպիսով, ՍԴ որոշումն արդեն ունենք (չնայած ի սկզբանե էլ պարզ էր), ու վաղվանից սկսվելու են նոր իշխանության ձևավորման գործընթացները, իսկ ԱԺ անցած ընդդիմադիրներն իրենց իսկ մշակած օրենսդրական ու քաղաքական հենք-ավանդույթների հիման վրա և նույն ՍԴ-ի որոշման ծիրում մտնելու են խորհրդարան՝ լի վճռականությամբ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Նույն վճռականությամբ իշխանության մնացած ու մեզ կապիտուլացիա պարգևածները շարունակելու են բարեփոխման իմիտացիա անել ու տանել երկիրը, ներառյալ՝ ինձ, ուր որ պետք է, կամ ավելի ճիշտ՝ ուր պատահի։ Հավատացած եմ, որ հենց վերջինն է իրականությունը, քանի որ, նախ՝ չեմ հավատում դավադրապաշտական տեսություններին, ինչպես նաև գիտեմ այս իշխանության կարողությունները՝ նրանք մի քանի քայլ մտածելու, պլանավորելու և իրականացնելու ունակություն չունեն։

Ինչևէ, ամեն դեպքում փաստ է, որ մենք ունենք իշխանություն, որը ենթադրաբար կշարունակի կառավարել երկիրը գոնե 1-2 տարի, եթե նոր «հոկտեմբեր27-ներ» չլինեն, կամ պարզապես մի որդեկորույս ծնող չփորձի վերականգնել արդարությունը։ Հուսով եմ, որ այդ ճանապարհով գնալու կարիք չի լինի, և մեր առաջիկա իշխանափոխությունը կլինի բնականոն կերպով՝ մոտ ապագայում։

Բայց այս ընտրությունների արդյունքներն էլ են հետաքրքիր։ Դրանցից գոհ են իշխանությանն ընտրածները, իշխանությանը չընտրածների ընտրյալները, ընտրություններին չմասնակցածները, ընտրելու իրավունք չունեցողները։ Բոլորն արել են առավելագույնը և «մեղավոր» չեն։ «Մեղավորը» մնացածն են…

Ընտրությունների արդյունքներից դժգոհները մեղադրում են ժողովրդին, իշխանությունը նույնպես մեղադրանքին ի պատասխան նույն բանում «մեղադրում» է ժողովրդին, քվեարկությանը չմասնակցածներն էլ ասում են՝ ընտրություն չկար, բայց ժողովուրդն ընտրեց։

Չնայած ես ինձ չեմ դասում այս խմբերից որևէ մեկին, քանի որ դժգոհ եմ արդյունքներից, ու մեղավորներն իրականում, կարծում եմ, այլ տեղ են, բայց ցանկանում եմ գտնել համակեցության իմ բանաձևը։ Քանի դեռ չեմ մատնանշում ամենահեշտ լուծումը՝ արտագաղթը։ Ենթադրաբար մենակ չեմ։ Հայաստանցիների 25%-ը ֆիքսել է, որ այս իշխանությունները մեր երկիրը լավ տեղ չեն տանելու։ Լա՛վ, բա ի՞նչ անենք։

Այստեղ ավելի շատ, գոնե ինձ համար, նույն իշխանության ներկայացուցիչների հետ նույն քաղաքում ապրելն է խնդիր ու նաև «ձև անենք, կարծես թե ոչ մի բան չի եղել» վիճակը։ Բայց իրականում դրան էլ պետք է թեթև նայել։ Չէ՞ որ նրանցից շատերը 2008-ին մոտ 20% ձայն ստացած նախագահի թեկնածուի համար էին կռիվ տալիս, որի արդյունքում եղավ մարտի 1-ը։ Իսկ հիմա, երբ նույն նախագահի թեկնածուն մի թթու բառ է ասում իրենց մասին, բոլորը՝ բան ու գործ թողած, անցնում են պատասխանելու սուրբ գործին։ Այս փոքրիկ դետալը մեզ հուշում է, որ այդ նույն մարդիկ, ինչ-որ ժամանակ անց, ինչ-որ բանտախցում իր պատիժը կրող կուսակցի հանդեպ են այդպես վարվելու…

Ի դեպ, մարտի 1-ի օրինակը ես պատահաբար չբերեցի։ Շատերը, այդ թվում ես, ասում էինք՝ անկախ այն փաստից, որ ընդդիմությունն ինչ-ինչ սխալներ է գործել, մարտի 1-ի հիմնական մեղավորն այն ժամանակվա իշխանություններն են։ Բայց պարզվում է, որ հիմա, գոնե ըստ իշխանության, մոտ 4000 զոհերի համար իշխանությունները մեղավոր չեն թեկուզ այնքանով, որքան «նախկինները»՝ 10 զոհի համար…

Իրականում ես ուզում եմ ձերբազատվել այն զզվանքից ու լարումից, ինչը 2008-ից հետո կունենար շարքային «լևոնականը», կամ արդեն re-style եղած նիկոլականը իշխանության ներկայացուցչի նկատմամբ։ Իհարկե, ենթադրաբար անհամեմատելի է պայմանականորեն ասված նախկինների ժամանակ երիտասարդ, լեզվին տիրապետող ու կուսակացականի (ասենք, Արմեն Աշոտյան, որի նման ինքն իր վրա աշխատած ու կայացած քաղաքական գործիչ իմ կարծիքով չկա ողջ ներկա իշխանական համակարգում) «մեղքը», օրինակ, նույն օրինակ նախկին աշխուժակ Արմեն Գրիգորյանի հետ համեմատած, բայց նույն միջին վիճակագրական ՀԱԿ-ականի համար 2008-ի իշխանության մեղքերն ավելի սարսափելի էին թվում, քան Արցախի 75%-ը հանձնածներինը։ Ինչևէ…

Իրականում այս երկրում շարունակ ապրելու իմ իրավունքի համար եմ այսպես փիլիսոփայում։ Հեշտ չի լինելու վերադառնալ նորմալին…

Բայց մենք պետք է գտնենք մեր համակեցության ձևը, մենք պետք է ձերբազատվենք մեղավոր գտնելուց ու միաժամանակ մեղավոր լինելուց։ Իհարկե, Միքայել Զոլյանին այսուհետ Սարյան փողոցում հանդիպելիս չեմ կարող առաջվա պես ջերմ բարևել, բայց չբարևել էլ չեմ կարող։ Կամ մեկ այլ և անհամեմատ ավելի հողատու Արմեն Գրիգորյանին մարզասրահի հանդերձարանում հանդիպելիս ոչ թե ուզում եմ նայել՝ ինչպես թուրքը խոզի մսին, այլ ուղղակի արհարամարհել, ինչպես ժամանակին կվարվեի իշխանամերձ մեկ այլ անդուր պատգամավորի կամ օլիգարխի հանդեպ։

Ես՝ որպես 1999-ից մասնագիտական ու առհասարակ տարբեր այլ հարցերում իշխանությանը քննադատած, իսկ 2018-ին իշխանության մաս եղած, ապա նորից նույն իշխանության հիմարությունները քննադատած մարդ, էլ չեմ ասում՝ երկիրն այս վիճակից հանելու մեր ընտանիքի՝ «զոհասեղանին» մոտենալու փորձը նկատի ունենալով, միգուցե իրավունք ունեմ չպիտակավորվելու որպես կոմֆորմիստ։

Որպես ոմանց կարծիքով երևի նախկին «սորոսական», ցանկանում եմ մեկ անգամ համակերպվել ժողովրդավարության երկար սպասված մոգական ուժին՝ վստահ լինելով, որ հենց այս դեպքում հենց դա մեզ պետք չէր։ Բայց ենթադրաբար անճարությունից կամ անելանելիությունից, այս անգամ մնում է ապավինել իրավիճակին՝ հույս ունենալով, որ կա՛մ մենք ենք գույները խտացնում, և իշխանությունն ամեն գնով պահած ընկերները իրոք մեզ այս վիճակից դուրս են բերելու, կա՛մ հակառակ դեպքում հույս ունենանք, որ նրանք իշխանությունը շուտով կորցնելու են։ Արդեն կարևոր էլ չի՝ ժողովրդավարական ի՛նչ գործիքով, կամ աշխարհաքաղաքական ի՛նչ դասավորվածության արդյունքում։

Կամ կլինի երրորդ՝ ամենավատ տարբերակը…

Որպես «իտելեկտուալ ապուշ», պարզապես կբավարարվեմ խոհանոցային նեղսրտումներով ու մեկ-մեկ էլ այստեղ դատարկվելով։

Ես ազատվում եմ երեք շերտ պարտությունից՝ պատերազմից, պատերազմից հետո մնացած իշխանությունից ու այդքանից հետո վերընտրված իշխանությունից։ Սակայն չունեմ այս ազատումից բացի այլ ճանապարհ… Անհամ ու անհույս, զուտ գոյատևման համար ազատում»: