Փաստացի պետությունը ճնշում է երկրի ամենախոշոր ձեռնարկությանը բացառապես սեփական բարեկեցությունն ապահովելու համար
ԱԺ նիստն եմ նայում։ Առանց ճշգրիտ տնտեսական վերլուծության պաթոսական ճառեր են կարդում հանքարդյունաբերության ոլորտում հարկերն ավելացնելու մասին, պնդում, որ այդ գումարներն ուղվելու են օրինակ պաշտպանության նախարարությանը ու հենց հաջորդ նախագծով քննարկում պատգամավորների ծախսերի համար նախատեսված գումարների ավելացումը, որով տարեկան մոտ 320 միլիոն դրամ ավել գումար պետք է հատկացվի պատգամավորներին։ Հավանաբար պատերազմի ժամանակ Արցախ գնալուց գործուղում ձևակերպած ու դրա դիմաց գումար ստացած պատգամավորները համարում են, որ գրպանի փողը քիչ էր։ Այս գումարը իհարկե չի ներառում անթիվ պարգևավճարներն ու այլ հարյուրավոր բարձրաստիճան պաշտոնյաների ցանկը, որոնց տրվող գումարները վստահաբար ևս հետզհետե կավելացվեն։ Փաստացի պետությունը ճնշում է երկրի ամենախոշոր ձեռնարկությանը բացառապես սեփական բարեկեցությունն ապահովելու համար՝ քողարկոլով այս ամենը հայրենասիրական կեղծ մոտիվներով։
Բեսամթ հայրենասեր տղերք եք, փողից բացի մի հատ էլ արիության մեդալ պետք է կպցնենք ամենքիդ դոշին։


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ