Թուրք-չինական հարաբերությունները և Հայաստանի հնարավորությունները
Օրերս լրացավ Չինաստանի իշխող ուժի՝ Չինաստանի կոմունիստական կուսակցության 100 ամյակը։ Այս առթիվ Հայաստանում Չինաստանի դեսպանությունը և "China-Eurasia" Council for Political and Strategic Researchը կազմակերպել էին գիտաժողով, որին ինձ ևս հրավիրել էին հանդես գալու Թուրքիա-Չինաստան հարաբերությունների վերաբերյալ զեկույցով (շնորհակալություն իմ լավ բարեկամ Mher Ostին կազմակերպման և հրավերի համար)։ Զեկույցը վերնագրված էր «Ասիայի երկու ծայրերում. չին-թուրքական հարաբերությունները ժամանակակից Եվրասիայի համատեքստում» և անդրադառնում էր այս երկու պետությունների միջև ներկայիս գործակցության նրբություններին։
Դրանց համալիր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ թեև արտաքնապես երկու պետությունները խուսափում են կոնֆլիկտային իրադրություններից, սակայն խորքային իմաստով Թուրքիայի՝ Միջին Ասիայում ծավալած պանթյուրքիստական ակտիվությունը հակասում է Չինաստանի ազգային-պետական շահերին, ուստի պատահական չէ, որ երկկողմ հարաբերություններում լարվածությունը գնալով խորանում է, իսկ իրական գործակցությունը սահմանափակվում միայն տնտեսական հարաբերություններով։
Եթե մենք ունենայինք ազգային իշխանություն, այլ ոչ թե դե ֆակտո թուրքամետ կառավարություն, ապա Հայաստանը վաղուց օգտվելիս կլիներ Թուրքիայի ծավալապաշտական քաղաքականության դեմ Չինաստանի հետ համընկնող շահերի առկայությունից՝ այդպիսով ձեռք բերելով կարևորագույն դաշնակից։
Դրանով մեր առջև կանգնած մարտահրավերներին հնարավոր կլիներ առավել արդյունավետ պատասխանել։ Ինչևէ, մինչ ազգային իշխանության ձևավորումը, ազգային քաղաքացիական հասարակությունը և առաջին հերթին գիտնականները պարտավոր են հայ-չինական հարաբերությունները պահել օրակարգում և իրենց ջանքերով նպաստել դրանց զարգացմանը։


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Սիրո անունը Հայաստան է
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Նոր հետիոտնային անցում և հասարակական տրանսպորտի կանգառի կետեր՝ Մինսկի փողոցում
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը
Մանչեսթեր Սիթին սեփական հարկի տակ հաղթեց Նորվիչին