Ազատ ընտրական իրավունքի զանգվածային, համակարգված և պարբերական ոտնահարումը ՍԴ-ում կարելի է համարել ապացուցված
Կարծում եմ՝ ՍԴ-ում քննվող ընտրական վեճի (այլ հարցերի թվում) ամենակարևոր մասով, այն է՝ իշխող ուժի կողմից Սահմանադրությամբ և ընտրական օրենսգրքով պաշտպանվող ազատ ընտրական իրավունքի զանգվածային, համակարգված և պարբերական ոտնահարումը «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցչի և այլ դիմողների կողմից կարելի է համարել ապացուցված, ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» դաշինքի մամուլի պատասխանատու Սոս Հակոբյանը:
«Սահմանադրական դատարանը ունի հնարավորություն կայացնելու ժողովրդավարական Հայաստանի համար անկյունաքարային որոշում, ինչի արդյունքում ատելության խոսքը, սպառնալիքը և քաղաքական դիկտատուրան կդառնան պատմություն:
Արձանագրենք, որ սա կարողություն և հնարավորություն է ընձեռում Բարձր դատարանին փաստացի անօգուտ, արդյունքում՝ անհանդուրժելի դարձնել ատելության մթնոլորտը երկրում. մի բան, որ դեռ չի հաջողվել և ոչ մի քաղաքական կամ հասարակական միավորի»,- գրել է Հակոբյանը:


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Սիրո անունը Հայաստան է
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը
Մանչեսթեր Սիթին սեփական հարկի տակ հաղթեց Նորվիչին
Նոր հետիոտնային անցում և հասարակական տրանսպորտի կանգառի կետեր՝ Մինսկի փողոցում