Մեսի. Ցանկանում եմ որեւէ տիտղոս նվաճել հավաքականի հետ
Արգենտինայի հավաքականի հարձակվող եւ ավագ Լիոնել Մեսին հույս է հայտնել, որ Ամերիկայի գավաթի խաղարկության եզրափակիչում կհաղթեն Բրազիլիայի հավաքականին։
«Արգենտինա – Բրազիլիա եզրափակիչը սպասում էին բոլորը։ Մեզ սպասվում է շատ բարդ հանդիպում։
Եզրափակիչ դուրս գալը մեր առաջին նպատակն էր, որին հասանք։ Ոգեւորված ենք։ Ես ցանկանում եմ որեւէ տիտղոս նվաճել հավաքականի հետ»,– Մեսիի խոսքը մեջբերում է AS–ը։
Կիսաեզրափակիչում Արգենտինայի հավաքականը պայքարից դուրս է թողել Կոլումբիայի թիմին։ Եզրափակիչը տեղի կունենա հուլիսի 11–ին։