Համոզված եմ, որ հենց այդ ճանապարհը աշխատի՝ այդ պահից սկսած կմեկնարկի Հայաստանի Հանրապետության մասնատման գործընթացը. (տեսանյութ)
Թուրքիայի էքսպանսիան Միջին արևելքում և հայկական գործոնը։
Այս օրերին ստանում եմ բազմաթիվ հարցեր, թե ինչո՞ւ Թուրքիան շատ է շտապում Հայաստանի տարածքով ստանալ Ադրբեջան-Նախիջևան ճանապարհը ։
Դե, եթե խոսենք հեռանկարային տեսլականի տեսանկյունից, ապա թուրքերի համար ցամաքային լոգիստիկ կապը Ադրբեջանի հետ ունի կարևորագույն կենսական նշանակություն, որի համար իրենք, ի դեպ, պայքարում են մոտ 100 տարի։
Համոզված եմ, որ հենց այդ ճանապարհը ( և միգուցե միջանցքը) աշխատի՝ այդ պահից սկսած կմեկնարկի Հայաստանի Հանրապետության մասնատման գործընթացը։
Ի դեպ, դա չի նշանակում, որ հենց անպայման միանգամից թուրքերը կսկսեն քրքրել Հայաստանի տարածքը՝ թուրքերը այդ գործընթացը կձգեն մի քանի տարի, բայց այն, որ ի վերջո Հայաստանի տարածքով անցնող ճանապարհը դեպի Ադրբեջան իրենք ռազմա֊քաղաքական առումով կաշխատեն լիովին վերահսկել, դա անկասկած է։
Իսկ ինչո՞ւ են թուրքերը շտապում, որ որքան հնարավոր է շուտ ստանան փաշինյանական իշխանություններից այդ բաղձալի ճանապարհը՝ դիտեք ստորև ներկայացված տեսանյութում։
Հ․Գ․ Կներեք մի քիչ հանպատրաստից նկարահանման համար։


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Սիրո անունը Հայաստան է
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը
Մանչեսթեր Սիթին սեփական հարկի տակ հաղթեց Նորվիչին
Նոր հետիոտնային անցում և հասարակական տրանսպորտի կանգառի կետեր՝ Մինսկի փողոցում