Կամո Հովհաննիսյանն ու Տիգրան Բարսեղյանը՝ տուրի խորհրդանշական հավաքականում
Հայաստանի հավաքականի խաղացողներ, «Կայրաթի» ձախ պաշտպան Կամո Հովհաննիսյանն ու «Աստանայի» ձախ կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանն ընդգրկվել են Ղազախստանի առաջնության 19–րդ տուրի խորհրդանշական հավաքականում, Sports.kz–ի վարկածով։
«Կամո Հովհաննիսյանի արդյունավետությամբ հավասարը չկար անցած տուրում։ Փոխարինման դուրս գալով երկրորդ տուրում՝ նա աչքի ընկավ մեկ գոլով եւ երկու գոլային փոխանցմամբ։
Տիգրան Բարսեղյանը լավագույնն էր իր թիմի կազմում՝ մեկ գոլ, երկու գոլային փոխանցում»,– գրում է ղազախական կայքը։
Ղազախստանի առաջնության 19–րդ տուրում «Աստանան» 4։3 հաշվով պարտության էր մատնել Կարագանդայի «Շախտյորին» եւ 41 միավորով երկրորդ տեղում՝ առաջատար «Տոբոլից» հետ մնալով 1 միավոր։
«Կայրաթն» Ալմաթիում ընդունել էր «Ատիրաուին» եւ առավելության հասել 5։0 հաշվով։ «Կայրաթը» 37 միավորով երրորդ տեղում է։


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են 1 տարի առաջ ծանր մարմնական վնասվածք պատճառած անձին
Մանչեսթեր Սիթին սեփական հարկի տակ հաղթեց Նորվիչին
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը