Ռուս խաղաղապահները մարդասիրական-բժշկական ակցիա են անցկացրել ԼՂ Հաթերք գյուղում
Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղում Մարդասիրական արձագանքման կենտրոնի սպաները և ՌԴ խաղաղապահ զորակազմի հատուկ նշանակության բժշկական ստորաբաժանման ռազմական բժիշկները կազմակերպել են մարդասիրական-բժշկական ակցիա: Այս մասին հաղորդում է ՌԴ ՊՆ-ն:
Գյուղի հիվանդանոցի մոտակայքում ռազմական բժիշկները տեղադրել են պնևմո-շրջանակային մոդուլ՝ դաշտային բժշկական կենտրոն ՝ ռուս ռազմական բժիշկների ժամանմանը սպասող տեղի բնակիչներին ընդունելու և որակյալ բժշկական օգնություն տրամադրելու համար:
«Մենք ունենք շուրջ 1600 մարդ, նրանց թվում` երեխաներ և տարեցներ: Չորս բժիշկ՝ երկու թերապևտ, երկու մանկաբույժ: Մենք, կարծես, գլուխ ենք հանում, բայց նեղ մասնագետների, հատկապես ակնաբույժի և քիթ-կոկորդ-ականջաբանի, ահռելի կարիք կա, պարզապես աղետալի պակաս կա», – ասել է Հաթերքի գյուղական շրջանային հիվանդանոցի ղեկավար Ալեք Մակյանը:
Հատուկ նշանակության ստորաբաժանման բժիշկները խորհրդատվական և որակյալ բժշկական օգնություն են ցուցաբերել գյուղի շուրջ երկու հարյուր հիվանդ-բնակչի: Բացի այդ, բոլորը կարողացել են Covid-19-ի համար ՊՇՌ թեստ հանձնել:
«Հաթերք բնակավայրի բնակիչները դիմել են մարդասիրական օգնություն ստանալու խնդրանքով: Որոշվել է առաջ շարժվել մասնագետների կազմով՝ ակնաբույժ, քիթ-կոկորդ-ականջաբան, վնասվածքաբան, սրտաբան, այս բնակավայրի բնակիչներին մարդասիրական օգնություն, խորհրդատվական և բուժման հանձնարարականներ տրամադրելու համար»,-ասել է բժշկական ստորաբաժանման ղեկավար Մարատ Խատագովը:
Մարդասիրական արձագանքման կենտրոնի աշխատակիցները, իրենց հերթին, ակցիա են անցկացրել` բազմանդամ ընտանիքներին, ներքին տեղահանված անձանց և կարիքավոր տեղական բնակիչներին բաժանելով սննդի փաթեթներ, առաջին անհրաժեշտության իրեր, տաք հագուստ և մանկական խաղալիքներ:
«Այսօր ակցիային մասնակցել է 61 ընտանիք, որոնցից 30-ը ներքին տեղահանված անձինք են, 20-ը մեծ ընտանիքներ` հինգ և ավելի երեխաներ, մնացած ընտանիքները հայտնվել են անբարենպաստ պայմաններում», – ասել է Մարդասիրական արձագանքման կենտրոնի ներկայացուցիչ Ռուսլան Իվանովը:
Ընդհանուր առմամբ, մարդասիրական ակցիայի ընթացքում տեղափոխվել է յոթ ու կես տոննա բեռ:


















































Իրանի դեմ հարվածների ֆոնին ՀԱԵ Ատրպատականի թեմը դադարեցրել է եկեղեցական արարողությունները
Եվրախորհրդարանի պատգամավորները չեն կարողացել աշխարհի քարտեզի վրա գտնել Իրանը
Իրանի հարստացված ուրանի պաշարները միջուկային օբյեկտների փլատակներում են
Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
Անկանխիկ ստացման եղանակի անցնելու դիմում չներկայացրած կենսաթոշակառուի համար բանկը ընտրել է ՄՍԾ-ն՝ ին...
Հայաստանն ու Իրանն աշխատում են սահմանին երկրորդ կամրջի նախագծի վրա
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
ԱԹՍ-ի հարվածի հետևանքով Դուբայի միջազգային օդանավակայանի մոտ հրդեհ է բռնկել
Երևանում և մարզերում կլինեն էլեկտրաէներգիայի ընդհատումներ
ԱՄԷ նախագահն ու Սաուդյան Արաբիայի թագաժառանգը քննարկել են տարածաշրջանային զարգացումները