Նոյեմբերի 9-ին, պատերազմի ավարտից հետո ո՞ւմ հրամանով եւ ռազմական ի՞նչ խնդիր լուծելու համար էին Արցախ ուղարկվել Շիրակի մարզի բնակիչները
Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթը հաղորդելով հայ գերիների այսօրվա վերադարձի մասին , հավելել է․ «Հայկական կողմը որպես բարի կամքի դրսևորում Ադրբեջանին է փոխանցել Ֆիզուլիի ու Զանգելանի շրջանների ականապատ դաշտերի քարտեզներ»։ Իբր հայկական կողմը կամք ունի, հետն էլ՝ բարի։ Նոյեմբերի 9-ին, պատերազմի ավարտից հետո ո՞ւմ հրամանով եւ ռազմական ի՞նչ խնդիր լուծելու համար էին Արցախ ուղարկվել Շիրակի մարզի բնակիչները, երբ ռուս խաղաղապահներն էին այնտեղ իրավիճակը հսկում։ Հայկական կողմը թող բարի լինի եւ պատերազմի ավարտից 8 ամիս անց վերջապես Հայաստանի բնակչությանը հայտնի, թե որքա՞ն զոհ ունեցանք, որքա՞ն գերի, որքա՞ն անհետ կորած եւ ո՞վ էր այդ խայտառակ պատերազմի գերագույն գլխավոր հրամանատարը, ո՞վ էր ղեկավարում Արցախում մարտական գործողությունները։ Թե չէ ազգի նոր փրկիչ է դուրս եկել՝ կամանդույշչի Սյամոն, ով պարտված պատերազմից հետո իրեն մարշալ Ժուկովի պես հպարտ է զգում։


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Սիրո անունը Հայաստան է
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը
Մանչեսթեր Սիթին սեփական հարկի տակ հաղթեց Նորվիչին
Նոր հետիոտնային անցում և հասարակական տրանսպորտի կանգառի կետեր՝ Մինսկի փողոցում