ԵԱ. Հայ բռնցքամարտիկը շանս չի տվել թուրք մրցակցին
Թբիլիսիում ընթացող բռնցքամարտի պատանիների Եվրոպայի առաջնությունում հաջող է մեկնարկել 80 կգ քաշային Դավիթ Սիմոնյանը, որը վստահ հաղթանակ է տարել թուրք բռնցքամարտիկի նկատմամբ։
Առաջին երկու ռաունդներում Սիմոնյանն ունեցել է մեծ առավելություն, իսկ երկրորդ ռաունդում մրցավարները մրցակցին ռինգից դուրս են հանել անթույլատրելի հարվածների և անպատրաստ լինելու համար։
Հուլիսի 4-ին տեխնիկական նոկաուտով հաղթանակ է տարել նաև 60 կգ քաշային Արթուր Մկրտչյանը, որն առավելության է հասել մոլդովացի Իգոր Մոնդարի նկատմամբ։ Հայաստանի ներկայացուցիչներից հաղթել է նաև Մահուր Մարիկյանը։