Հարի Քեյն. Անցկացրինք իդեալական երեկո
Անգլիայի հավաքականի ավագ Հարի Քեյնը Եվրո-2020-ի քառորդ եզրափակիչում Ուկրաինայի հավաքականի նկատմամբ 4:0 հաշվով հաղթանակից հետո կիսվել է տպավորություններով: Հռոմի «Օլիմպիկո» ստադիոնում տեղի ունեցած խաղում Լոնդոնի «Տոտենհեմի» հարձակվողը դարձել էր դուբլի հեղինակ և ճանաչվել հանդիպման լավագույն խաղացող:
«Մեզ հրաշալի դրսևորեցինք կարևոր խաղում: Մենք ֆավորիտ էինք, ճնշումն ու սպասելիքները հսկայական էին: Դարձյալ խաղ առանց բաց թողած գոլի, խփած 4 գոլ ու իդեալական երեկո: Շարունակում ենք «չոր» հանդիպումների շարքը: Հրաշալի թիմ ունենք բոլոր դիրքերում:
Մենք ճիշտ ուղու վրա ենք, շարժվում ենք դեպի մեր նպատակը: Հիմա ավելի փորձառու ենք, քան 2018թ. աշխարհի առաջնությունում: Հավատում ենք, որ կհասնենք մեր նպատակին, քանի որ գործը դեռ արված չէ»,- Քեյնի խոսքը մեջբերում է BBC-ն:
Հիշեցնենք, որ Անգլիայի հավաքականը պատմության առաջին թիմն է, որը Եվրոպայի առաջնությունում սեփական դարպասն անառիկ է պահում 5 խաղերում անընդմեջ: 1966թ. աշխարհի առաջնությունից հետո առաջին անգամ անգլիացիները մեծ մրցաշարերում (ԱԱ, ԵԱ) 4 գոլ խփեցին փլեյ-օֆֆում: Անգլիացիները շարունակում են մնալ Եվրո-2020-ի միակ թիմը, որը գոլ բաց չի թողել մրցաշարում: Բացի այդ, Անգլիայի հավաքականը պատմության մեջ առաջին անգամ գոլ բաց չի թողնում 7 խաղ անընդմեջ:
Հուլիսի 7-ին Անգլիայում կայանալիք կիսաեզրափակիչում Գարեթ Սաութգեյթի գլխավորած թիմի մրցակիցը կլինի Դանիայի հավաքականը, որը 2:1 հաշվով հաղթել էր չեխերին: Եզրափակիչի մյուս ուղեգիրը հուլիսի 6-ին դարձյալ Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում կվիճարկեն Իտալիայի ու Իսպանիայի հավաքականները: