Արտավազդ Բագրատիչին խրախուսելու, պարգևատրելու փոխարեն ստիպել են լքել իր իսկ հիմնադրած կլինիկան, որտեղ հազարավոր կյանքեր են փրկվել
«Մարմնի ճարտարապետ»,
Հենց այսպես են անվանում անհնարինը հնարավոր դարձնող Արտավազդ Սահակյանին, ում անունը չէր դադարում հնչել պատերազմի ընթացքում որպես հրաշագործ, ով օրը 24 ժամ, առանց մեկ րոպե հանգստի, վիրավոր զինվորներին նորից քայլելու, նորից սեփական ձեռքերը զգալու և վերջապես ապրելու հնարավորություն էր ընձեռում:
Արտավազդ Սահակյանի ճարտարապետության մասին խոսում են բոլորը, նույնիսկ նրանք, ովքեր ընդամենը լսել են նրա մասին:
Նա բացառիկ է իր տեսակով որպես բժիշկ, ով իր ամբողջ կյանքը նվիրել է իր աշխատանքին:
Այսօր տեղեկացա, որ Արտավազդ Բագրատիչին խրախուսելու, պարգևատրելու փոխարեն ստիպել են լքել իր իսկ հիմնադրած կլինիկան, որտեղ հազարավոր կյանքեր են փրկվել:
Սա մի մեծ արհամարհանք է հենց մեզ՝ բոլոր վիրավոր զինծառայողներիս, քանի որ մեր կյանքի և ապրելու համար մենք պարտական ենք հենց իրեն՝ մարդու, ով իր գիշերն ու ցերեկը նվիրել է մեզ, վերադարձնելով մեզ այն, ինչը որ խլել էր մեզանից պատերազմը:
Արտավազդ Սահակյանը պարգևատրվել է.
• «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ (2010)[3]։
• Հայաստանի Հանրապետության վաստակավոր բժիշկ (2014)[4]։
• Մխիթար Հերացու մեդալ
• ԼՂՀ «Արիության համար» մեդալ,
• ՀՀ վարչապետի հուշամեդալ,
• Ֆրիտյոֆ Նանսենի մեդալ։
• Բժշկական ծառայության պահեստի ավագ լեյտենանտ։
• Բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ
• Տավուշի մարզի պատվավոր քաղաքացի
ՀՀ առողջապահության նախարարությունNEWS.am hraparak.am Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան Tert.am Anahit AvanesyanShamshyan.com MAMUL.am


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...